Link Copied
Dk.tsk․ էլեկտրոնային երաժշտության զարկերակը
Ծանոթացեք Dk.tsk-ին՝ Հրանուշ Առաքելյանի և Հովսեփ Աղջյանի բազմակողմանի ձայնագրման լեյբլին և երաժշտական կոլեկտիվին, որը ուղղված է բացահայտելու և օգնելու տեղացի տաղանդներին արտահայտվել թե՛ հայաստանում և թե՛ դրա սահմաններից դուրս։ Dk.tsk-ն Artbox Incubator ծրագրին մասնակցած այն նախագծերից է, որը ստացել է Artbox-ի սաղմանային դրամաշնորհը՝ ծրագրի հաջող ավարտին ներկայացնելով տպավորիչ բիզնես պլան: Կարդացեք ավելին իմանալու նախագծի թիմի տեսլականի և հետագա ծրագրերի մասին:
DK.TSK-ն Հայաստանում ներկայանում է որպես էլեկտրոնային երաժշտության կոլեկտիվ 2019 թվականից՝ նպատակ ունենալով լրացնել այն բացերը, որոնք իսկապես կարևոր են էլեկտրոնային երաժշտության ասպարեզում: Մեր կոլեկտիվը, ներառյալ դպրոցը, լեյբլը, փառատոները, ստուդիան և փոդքասթները, նախագծված են նոր հեռանկարներ բացահայտելու և մեր համայնքում բովանդակալից փոխհամագործակցություն խթանելու համար:
Հաճախ մենք ինքներս մեզ հարցնում ենք. «Ի՞նչ է անհրաժեշտ արվեստագետներին և հանդիսատեսին: Ինչպե՞ս կարող ենք էլեկտրոնային երաժշտությունը ներկայացնել որպես արվեստի գործ և այն մատուցել աշխարհին որպես ինքնարտահայտման միջոց»:
Այս հարցերը խթանում են էլեկտրոնային երաժշտությունը հասանելի դարձնելու մեր մեծ ցանկությունը, բացահայտելով դրա ոչ առևտրային էությունը և ներառելով անսահման ստեղծագործական մոտեցումներ: Այս ամենը ոգեշնչեց մեզ հիմնադրել մեր երաժշտական արտադրության դպրոցը 2019 թվականին՝ անհատներին զինելով այնպիսի գործիքներով, ինչպիսիք են Ableton Live-ը, թվային և անալոգային սինթեզները և գրավիչ կենդանի կատարումներ ստեղծելու կարողությունը:
Մինչ բազմաթիվ հայ դիջեյներ ձեռք են բերում միջազգային ճանաչում, կենդանի երաժշտության արտադրությունը, որը ներառում է երաժշտական ստեղծագործություններ և կենդանի սեթեր, դեռ գտնվում է իր զարգացման սկզբնափուլում:
Որպես մասնագիտացված կոլեկտիվ, որը կենտրոնացած է այս ուղղվածության վրա, մեր տեսլականն է էական խթան տրամադրել Հայաստանում երաժշտական արտադրությանը գեղարվեստական տեսանկյունից: Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երաժշտության էնտուզիաստներն ու դիջեյները կարող են հեշտությամբ ուսումնասիրել իրենց ստեղծագործելու արվեստը՝ առաջարկելով թարմ հեռանկարներ և հնարավորություններ և խրախուսելով անհատական գեղարվեստական ինքնաարտահայտումը:
Մենք նախաձեռնել էինք այլընտրանքային կոնցեպտ՝ կազմակերպելով համադրված ակումբային երեկո The Office ակումբի հետ համագործակցությամբ: Մեր նպատակն էր ստեղծել կենդանի երաժշտության, դիջեյների կատարումների և աուդիովիզուալ ցուցահանդեսների աշխույժ միաձուլում:
Մենք պատիվ ունեինք հյուրընկալելու հատուկ հյուրեր Ալբերտ վան Աբեին Նիդեռլանդներից, որը հայտնի է իր գրավիչ աուդիովիզուալ արվեստի ինստալյացիաներով և ակնածանք ներշնչող կենդանի սեթերով, և EZY-ին Կոպենհագենից՝ հայտնի տրանս տեխնոյի և ստորգետնյա ռեյվերի ոլորտում: Նրանց ներկայությունը ոգեշնչեց մեզ ձևավորելու մի միջավայր, որտեղ արվեստագետները կարող էին կապեր հաստատել միմյանց հետ և զարգանալ:
Երեկոն սկսվեց Ալբերտի աուդիովիզուալ ցուցահանդեսով The Office-ի ձմեռային այգում, որին հաջորդեց մտերմիկ հարցուպատասխանը արվեստագետների ընտրված խմբի հետ, որի ընթացքում քննարկվեցին ստեղծագործական արտահայտման հիմքերը:
Գիշերը մոտենալուն պես, մենք սահուն անցում կատարեցինք էլեկտրոնային կենդանի կատարումների և դիջեյների սեթերի երկու փուլով, որը շարունակվեց մինչև առավոտ: Մենք ձեռք բերեցինք անգնահատելի գիտելիքներ և փորձ՝ կազմակերպելու և համադրելու գործում: Երախտապարտ ենք այս փորձառության համար և անհամբեր սպասում ենք նոր գեղարվեստական բացահայտումների և համագործակցության հետագա հնարավորությունների զարգացմանը:
Մեր ստուդիայի տարածքի ձայնամեկուսացումն ավարտելուց հետո մեր հաջորդ նախաձեռնությունը կներառի մի շարք տեսահոլովակների փոդքասթների թողարկում, որոնք կբացահայտեն կենդանի երաժշտության անցուդարձը և հնչյուններ ստեղծելու բարդ գործընթացը:
Մեր առջնեկ երաժշտական փոդքաստը կլինի իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում, որը հատուկ կենտրոնացած է կենդանի նկարահանումների վրա: Նախկինում մենք ունեինք մի շարք՝ նվիրված բացառապես դիջեյներին։ Այս շարքի նպատակն է ոգեշնչել և նպաստել, որ մեր հանդիսատեսը խորանա երաժշտական արտադրության մեջ՝ պատկերացում կազմելելով ստեղծագործության և կատարման վերաբերյալ: Փոդքասթների շարքից հետո մենք պլանավորում ենք անցկացնել սեմինարներ, որոնք կընդգրկեն տարբեր թեմաներ՝ օրիգինալ թրեքերի ստեղծելը, կենդանի սեթերի համար հատուկ հնչյունների ձևավորումը և ներկայացումների պատրաստումը:
Այս նախաձեռնությունների միջոցով մենք նպատակ ունենք անհատ ստեղծագործողներին զինել այնպիսի գիտելիքներնով ու հմտություններով, որոնք անհրաժեշտ են սեփական երաժշտությունը ստեղծելու և իրենց կենդանի կատարումները զարգացնելու համար:
Artbox ծրագիրը մեզ ամուր հիմք տվեց ճիշտ ռազմավարությամբ պլանավորելու մեր քայլերը՝ Հայաստանում կենդանի էլեկտրոնային երաժշտության ասպարեզում էական ազդեցություն ունենալու համար: Այն նաև բացեց բազմաթիվ հեռանկարներ բիզնեսի արդյունավետ կառավարման և բյուջետավորման մոտեցումների վերաբերյալ:
Թեև մեր նախագծի շատ ասպեկտներ դեռ ձևավորման փուլում են, և մեր ժամանակացույցերն ու անելիքները կարող են փոփոխվել, ծրագրի ընթացքում մշակված մեր հիմնական տեսլականն ու առաքելությունը մնում են անսասան և շարունակում են մեզ ուղղորդել ճիշտ ուղղությամբ: Մենք խրախուսում բոլոր ստեղծարար ձեռներեցներին հավատարիմ մնալ իրենց տեսլականին և առաքելությանը, պահելով այն ձեր մտքի առաջնագծում և մնացած ամեն ինչը ձևավորել հենց այդ կենտրոնական կետի շուրջ:
Artbox-ը ողջունում է 24 ստեղծարար ձեռներեցների
ԵՒ հայտարարում ստեծարար ինկուբատորի դրամաշնորհի 10 հաղթողներին
ToneLab: Ռոք երաժշտության դպրոցը
Իմացեք ավելին Artbox Incubator-ի մասնակից նախագծի մասին
ՋԻՆՋ | Ձայնային Տեսլական
Եվս մի պատմություն Artbox Incubator-ի ֆինանսավորում ստացած մասնակցի մասին։