Արվեստագետից ստեղծարար ձեռներեց
Փակ
Artbox Entrepreneur-ը 8-շաբաթյա ստեղծագործական կարիերայի աքսելերատոր է, որի ընթացքում արվեստի բոլոր ճյուղերից ընտրված արվեստագետներն ու անհատ ստեղծագործողներն ստանում են հնարավորություն առաջ մղելու իրենց կարիերան՝, բարելավելով անհատական ու մասնագիտական բրենդինգը և առավելագույնի հասցնելով իրենց եկամուտները։ Աշխատելով լավագույն բիզնես փորձագետների և հեղինակավոր մշակութային առաջնորդների հետ՝ մասնակիցները մշակում են իրենց կարիերային և ստեղծարար բիզնեսին հարմարեցված առաջխաղացման պլան և ստանում 2,500 եվրոյի չափով դրամաշնորհ այն կյանքի կոչելու հանար։
Հանդիպե՛ք և սովորե՛ք բիզնեսի առաջատար փորձագետների և հայտնի մշակութային գործիչների հետ աշխարհի և արվեստի ամենատարբեր ուղղություններից։
Ստացե՛ք անհատականացված մենթորություն և կապ հաստատեք ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ նոր ցանց ստեղծելու և Ձեր բիզնեսն ամրապնդելու համար:
Ստացե՛ք 2,500 եվրո դրամաշնորհ և անհատական բրենդավորման փաթեթ
Իմացե՛ք, թե ինչ եք սովորելու ծրագրի ընթացքում
Եզակի արժեքի առաջարկ
Հաճախորդների բացահայտում
Անձնական բիզնես մոդել
Առաջխաղացման ռազմավարություն
Հաղորդակցություններ
Կարիերայի պլանի մեծ պատկեր
Կարիերայի խթանում
Հաջողության պատմություն
Artbox՝ միավորելով
արվեստն ու բիզնեսը