Գաղափարից մինչև բիզնես պլան
Փակ
Artbox Incubator-ը 12-շաբաթյա ինկուբատոր է, որը ստեղծարար նախագծերին ուղղորդում է գաղափարի փուլից մինչև բիզնես պլանի փուլ՝ մի շարք հագեցած թրեյնինգների, մենթորությունների և սեմինարների միջոցով: Մասնակիցները հնարավորություն ունեն աշխատելու առաջատար բիզնես փորձագետների և ճանաչված մշակութային գործիչների հետ՝ իրենց նախագծերի համար մշակելու համապարփակ փաթեթ, այդ թվում՝ կենսունակ բիզնես պլան, մարքեթինգային ռազմավարություն, տեսափիթչ և ֆինանսական պլան։ Երբ նախագծերի բիզնես փաթեթները պատրաստ են, մասնակիցներն ունեն հնարավորություն ներկայացնելու իրենց նախագծերը ֆինանսավորման համար։
Հանդիպե՛ք և սովորե՛ք բիզնեսի առաջատար փորձագետների և հայտնի մշակութային գործիչների հետ աշխարհի և արվեստի ամենատարբեր ոլորտներից։
Մշակե՛ք ռազմավարություն և հաջողության համար անհրաժեշտ տարրերը՝ բիզնես պլանը, մարքեթինգային ռազմավարությունը, տեսափիթչը և շատ ավելին։
Ստացե՛ք հնարավորություն սկզբնական և աճի դրամաշնորհների, որոնք տրամադրվում են Artbox-ի ընտրված նախագծերը, ինչպես նաև ներկայացրեք ձեր նախագծերը մշակութային ճանաչված ներդրողների և ձեռներեցների՝ հնարավոր ներդրումների համար:
Իմացե՛ք, թե ինչ եք սովորելու ծրագրի ընթացքում
Հիմանվորեք Ձեր գաղափարը
Ուսումնասիրեք Ձեր շուկան
Բացահայտեք Ձեր հաճախորդներին
Գտեք Ձեր բիզնես մոդելը
Ստեղծեք Ձեր թիմի
Նախագծեք Ձեր գործողությունները
Հաշվարկեք Ձեր ծախսերը
Կանխատեսեք Ձեր աճը
Գտեք Ձեր ներդրողին
Ձևավորեք Ձեր ինքնությունը
Պատրաստեք Ձեր փիթչը
Ամփոփեք Ձեր փաթեթը
Artbox՝ միավորելով
արվեստն ու բիզնեսը