Link Copied
Artbox-ը ողջունում է 24 ստեղծարար ձեռներեցների
Ուրբաթ օրը՝ փետրվարի 17-ին, Creative Armenia-ն իր Artbox տոնախմբության պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարեց Artbox Entrepreneur ծրագրի 24 ընտրված մասնակիցներին, ինչպես նաև Artbox ինկուբատորի սաղմնային դրամաշնորհի 10 հաղթողներին։ Միջոցառումը ողջունեց Creative Armenia-ի արվեստագետների և ստեղծագործողների մեծ համայնքին, հիմնադրամի ծրագրերի մասնակիցներին՝ Artbox ինկուբատորի շրջանավարտներին, Creative Armenia-AGBU Fellow-ներին և Artbox Entrepreneur ծրագրի նոր ընտրված մասնակիցներին: Միջոցառմանը նաև ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀԲԸՄ Հայաստանի և Գերմանական Համագործակցության ներկայացուցիչները։
Երեկոն արձանագրեց Creative Armenia-ի ծրագրերից մեկի՝ Artbox Entrepreneur-ի մեկնարկը։ 2023թ․-ի փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում արվեստի տարբեր ոլորտներից ընտրված 24 տաղանդավոր արվեստագետները Artbox Entrepreneur-ի շրջանակներում կմեկնարկեն իրենց ուղին՝ իրենց ստեղծարար կարիերաներին կառուցվածք, ուժ և կայունություն տրամադրելու։ 8-շաբաթյա կարիերայի խթանման գործընթացի ընթացքում այս արվեստագետները կհանդիպեն ակնառու մենթորների և մշակութային առաջնորդների՝ իրենց աշխատանքի շուրջ իրենց Artbox-ը կառուցելու։ Ծրագրի ավարտին նրանք կմշակեն իրենց կարիերայի խթանման նախագիծը որը այնուհետև կյանքի կկոչեն 2,500 երվոյի չափով Artbox դրամաշնորհի միջոցով։
Artbox Entrepreneur ծրագրի 24 մասնակիցներն են՝
Creative Armenia մշակութային հիմնադրամը և ՀԲԸՄ Հայաստանի կողմից համատեղ իրականացվող Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը ուրախ են նաև հայտատրարել Artbox սաղմնային դրամաշնորհի հաղթողներին․ 10 ստեղծարար նախագծեր, որոնք հաջողությամբ ավարտեցին 12-շաբաթյա Artbox ստեղծարար ինկուբատորը և ցուցաբերեցին իրենց ստեղծագործական գերազանցությունը՝ զուգորդված առևտրային հաջողության ներուժով։
12 շաբաթվա ընթացքում ստեղծարար թիմերը, որոնք ներկայացնում են հզոր ժամանակակից նախագծեր թատրոնի, երաժշտության, դիզայնի և այլ ոլորտներում, սերտորեն աշխատեցին ակնառու միջազգային և տեղացի մենթորների և խոսնակների հետ, զարգացնելով իրենց հմտությունները տարբեր ասպարեզներում՝ շուկայի վելուծությունից և մարքեթինգային նախագծից մինչև ֆինանսական պլանավորում և իրավական նորմեր։ Ինկուբացիոն շրջանի ավարտից հետո 23 նախագծերից հետևյալ 10-ը ստացան Artbox սաղմնային դրամաշնորհ՝
«Բեբուկ» թատրոն-ավտոբուսը, որը բեմադրում է տիկնիկային և ստվերային ինտերակտիվ ներկայացումներ երեխաների համար (Անի Երեմյան և Ռուզաննա Պետրոսյան)։
Artbox ինկուբատորի նախագծերի մասին ավելին իմանալու համար այցելեք պաշտոնական ցուցադրության էջ՝ bit.ly/3YhJ7D7 հղումով։
«Artbox-ի մեր առաքելությունն է զարգացնել արվեստագետների և ստեղծագործողների նոր սերունդը, զինել նրանց հիմնարար բիզնես մտածելակերպով և հմտություններով, ուղղորդել նրանց՝ վերածելու իրենց ստեղծարար գաղափարները առևտրային ներուժ ունեցող արտադրանքի։ Մենք անչափ ուրախ ենք շարունակելու այս աջակցությունը՝ սաղմնային դրամաշնորհ տրամադրելով ինկուբացված 23 նախագծերից 10-ին, որոնք աչքի են ընկել իրենց ստեղծագործական և առևտրային ներուժով, ինչպես նաև մեկնարկել Artbox Entrepreneur ծրագիրը։ Սա մեր հաջորդ մեծ ցատկն է դեպի ստեղծարար արդյունաբերության շրջադարձային փոփոխությունը»,- ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։
«ՀԲԸՄ Հայաստանը ուրախ է լինել Artbox-ի համայնքի մի մասը, քանի որ այսօր մենք նշում ենք ոչ միայն ինկուբատոր ծրագրի հաջող ավարտը, այլև ողջունում ենք նոր Artbox Entrepreneur ծրագրի մասնակիցներին, ովքեր պատրաստ են մեկնարկելու իրենց բիզնես մտածելակերպի և հմտությունների զարգացման ուղին։ Հայաստանի ստեղծարար տնտեսության պայծառ ապագան ուղիղ կապ ունի այս համայնքի կենսունակության հետ, քանի որ ստեղծարար սեկտորը հանդիսանում է նորարարության, աշխատանքի և աճի գլխավոր ասպարեզներից։ «Կատապուլտը» անհամբեր սպասում է Artbox-ի նորանոր սերունդներ ողջունելուն և պատրաստ է որպես գործընկեր սատար կանգնելու և առաջխաղացնելու այս համայնքը» – ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ստեղծագործական ռազմավար և ղեկավար Աննա Գարգարյանը։
Artbox-ը Creative Armenia-ի հեղինակային ծրագիրն է։ Creative Armenia-ն առաջատար հիմնադրամ է ամբողջ հայության համար։ Artbox-ը իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում։
Ոգեշնչված բիզնեսի և տեխնոլոգիաների նորարարական մեթոդներից՝ Artbox Ինկուբատորը ինկուբատորի մոդելի վերաարտադրումն է արվեստի աշխարհի համար. դինամիկ ձեռնարկատիրական համակարգ, որն աջակցում է արվեստագետներին և օգնում զարգացնել իրենց գաղափարները՝ դարձնելու դրանք առևտրայնորեն կենսունակ և ներդրումային: Ինկուբատորի մասին ավելին իմանալու համար այցելեք մեր կայք՝:
Արդյո՞ք Ձեր ստեղծարար գաղափարը ունի շուկայական ներուժ։ Հարցրե՛ք ձեր հաճախորդներին։
3 կարևոր հարց որ կարող եք տալ ձեր գնորդներին նախքան ստեղծարար արտադրանք, ծառայություն կամ բիզնես մեկնարկելը
24 Ստեղծարար ձեռներեցներ արժանացել են կարիերայի խթանման գրանտերի
Ստեղծագործողները հաջողությամբ ավարտում են Artbox Entrepreneur ծրագիրը
Բեբուկ՝ շարժական թատրոն կայուն առաքելությամբ
Իմացեք ավելին Artbox Incubator-ի դրամաշնորհին արժանացած նախագծերից մեկի մասին