Link Copied
ToneLab: Ռոք երաժշտության դպրոցը
Ծանոթացեք ToneLab-ի՝ Արմեն Եդիգարյանի, Նարեկ Թովմասյանի, Արսեն Օհանջանյանի ստեղծարար երաժշտական բիզնեսի հետ: ToneLab-ը Artbox Incubator ծրագրին մասնակցած այն նախագծերից է, որը ստացել է Artbox-ի սաղմանային դրամաշնորհը՝ ծրագրի հաջող ավարտին ներկայացնելով տպավորիչ բիզնես պլանի փաթեթ: ToneLab-ը բազմաֆունկցիոնալ և հավակնոտ նախագիծ է. տարածք, որը իր շուրջ հավաքում է տարբեր մակարդակների և փորձառության երաժիշտների՝ նրանց առաջարկելով հարթակ մասնագիտական գործունեության, ձայնագրման, ինչպես նաև սովորելու համար: Ստուդիան պաշտոնապես բացեց իր դռները 2023 թվականին՝ Artbox Incubator ծրագրի ավարտից անմիջապես հետո։ Այդ ժամանակվանից ի վեր թիմը հասցրել է կազմակերպել մի շարք կենդանի հնչողությամբ համերգներ տարբեր հայ երաժիշտների և խմբերի հետ: Կարդացեք՝ ավելին իմանալու ToneLab թիմի և նրանց ստուդիայի տեսլականի մասին:
Մասնավորապես ռոք և ալտերնատիվ երաժշտական արտադրության ոլորտում կա գիտելիքի, մարդկային և տեխնիկական ռեսուրսների պակաս: Ոլորտում մանկավարժական և կատարողական 10 տարուց ավել կուտակած փորձը մեզ հանգեցրեց այն մտքին, որ պետք է համակարգել դասընթացները և պարապմունքները` ուսուցանվող գործիքների և երաժշտության խորքային ճանաչողության համար, առաջարկել նոր միջավայր, որը կնպաստի անհոգ ստեղծագործական ընթացքին խմբային փորձերի ժամանակ և կազմակերպել այդ ամենը մեկ հարկի տակ` ապահովելու բարձրակարգ որակ և արժանի վերաբերմունք ստեղծագործ մարդկանց և երաժշտության սիրահարներին:
Ցանկացած նորություն ժամանակ է պահանջում իր լսարանի ընկալման մեջ հաստատվելու համար: Ամենամեծ մարտահրավերը նոր որակային մակարդակ հիմնելն է, ինչն էլ մենք անում ենք պատասխանատու կերպով և հետամուտ ենք լինում ոլորտի զարգացմանը նպաստող ամեն քայլի իրագործմանը:
Թոնլաբը շատ արագ տեմպերով աճող օրգանիզմ է. օրեցօր մեր թիմը համալրվում է նոր մասնագետներով, ավելի շատ մարդիկ են օգտվում մեր ծառայություններից և շուտով արդեն կարիք է լինելու նոր, ավելի մեծ հաստատության, որում Թոնլաբի ամեն ճյուղ կունենա իր կենտրոնը` նորից մեկ հարկի տակ: Ոլորտում առաջընթացի տեսանկյունից մենք աշխատում ենք, որ գալիք տարիների ընթացքում կարողանանք մեր արտիստներին ներկայացնել զարգացած երկրներում և ստեղծենք համապատասխան ձևաչափ մեզ մոտ միջազգային փառատոնային արտիստներ հյուրընկալելու:
Ցանկացած գաղափար հնարավորինս պարզ ներկայացնելու հետ կապված մի խորհուրդ եղավ, փորձելու միտքը արտահայտել ծեր տատիկին կամ 3րդ դասարանի աշակերտին :) Խորհուրդն գնում է հնարավորինս ֆիլտրել միտքը և թողնել ամենաէականը ձեր գաղափարի մեջ:
Լուսանկարները՝ Dezerlis-ի
Բեբուկ՝ շարժական թատրոն կայուն առաքելությամբ
Իմացեք ավելին Artbox Incubator-ի դրամաշնորհին արժանացած նախագծերից մեկի մասին
Արդյո՞ք Ձեր ստեղծարար գաղափարը ունի շուկայական ներուժ։ Հարցրե՛ք ձեր հաճախորդներին։
3 կարևոր հարց որ կարող եք տալ ձեր գնորդներին նախքան ստեղծարար արտադրանք, ծառայություն կամ բիզնես մեկնարկելը
ՋԻՆՋ | Ձայնային Տեսլական
Եվս մի պատմություն Artbox Incubator-ի ֆինանսավորում ստացած մասնակցի մասին։