Պատմություններ

ՋԻՆՋ | Ձայնային Տեսլական

#Երաժիշտ
Եվս մի պատմություն Artbox Incubator-ի ֆինանսավորում ստացած մասնակցի մասին։

Հրապարակված է սեպտեմբեր 18, 2023

Համադրելով մշակութային ժառանգությունը և գեղարվեստական նորարարությունները՝ ՋԻՆՋ-ը հանդես է գալիս որպես հայկական երաժշտության դինամիկ ուժ: Այս բացառիկ հարցազրույցում խմբի համահիմնադիր Սևանա Չակերյանը պատմում է իրենց տեսլականի, հանդիպող մարտահրավերների ինչպես նաև երաժշտական ավանդույթների և արդիականության միմյանց փոխլրացմնելու մասին: Միացե՛ք մեզ, բացահայտելու նրանց փորձառությունները, դիտարկումները և ձգտումները:

ՋԻՆՋ-ը Artbox Incubator ծրագրի նշանավոր մասնակիցներից է: Խումբը նաև ֆինանսավորում է ստացել Artbox ծրագրի կողմից: 
 

Հարց. Ո՞րն էր հայկական երաժշտության այն բացը, որը ցանկանում էիք լրացնել ՋԻՆՋ-ը ստեղծելիս:

Պատասխան. ՋԻՆՋ-ը ստեղծել ենք ոչ թէ որևէ բաց լրացնելու, այլ երաժշտության և հայկական մշակույթի մասին մեր տեսլականը արտահայտելու նպատակով: Ես և Գոռը ազատ մտածողներ և հայկական մշակութային ժառանգությունը մեծապես գնահատողներ ենք։ Կարծում եմ, որ ՋԻՆՋ-ը ձայնային և պատկերավոր ապացույցն է այն բանի, որ ստեղծագործական ազատությունը և ժառանգության գնահատումը կարող են փոխլրացնել միմյանց:

 

JINJ band during a performance in Vanadzor

ՋԻՆՋ խումբը Վանաձորում 

 

Հարց. Դուք ելույթներ եք ունեցել Ֆրանսիայում, Կանադայում, Էստոնիայում և մի շարք այլ երկրներում։ Ձեր փորձից ելնելով, ի՞նչ մարտահրավերներ և հնարավորություններ կան տեղացի արվեստագետների համար՝ իրենց տաղանդը միջազգային հանդիսատեսին ներկայացնելիս:

Պատասխան. Ի տարբերություն Ֆրանսիայի, Կանադայի, Էստոնիայի և այլ երկրների՝ Հայաստանը չունի արվեստի խորհուրդ, արտահանման բյուրո կամ մշակութային ենթակառուցվածքներ՝ արվեստագետներին աջակցելու համար: Այս հաստատությունների բացակայությունը հայ արվեստագետների համար չափազանց դժվարացնում է միջազգային մակարդակում իրենց կարիերան զարգացնելու համար ֆինանսավորում գտնելը, նույնիսկ երբ նրանք  ուշադրության են արժանանում արտասահմանում: Երաժշտական խմբերը նույնպես start-up-ներ են և կարիք ունեն փուլային ֆինանսավորման և ներդրումների: Creative Armenia-ի նման հազվագյուտ նախաձեռնություններից բացի, այս ֆինանսավորման և ներդրումային հնարավորությունները գործնականում բացակայում են մեր հայկական իրականության մեջ: Ինձ համար սա ամենամեծ մարտահրավերն է:

Սա համընդհանուր խնդիր է երաժշտական ոլորտի մասնագետների՝ մենեջերների, գործակալների և ձայնագրման ստուդիաների համար:

Հայաստանում ամեն ինչ տեղական հայկական շուկայի համար է, որը էապես տարբերվում է միջազգային շուկայից։

Մեր օրերում, այն արվեստագետները, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց կարիերան միջազգային շուկայում (հայկական սփյուռքից դուրս), հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ունեն, եթե ուղղորդում ստանան և ղեկավարվեն օտարերկրյա թիմի կողմից, քան Հայաստանյան ընկերություններից:

Շատ արվեստագետներ պարտադրված մեծ քանակի արտաերաժշտական աշխատանքներ են կատարում: Դա հանգեցնում է գեղարվեստական ստեղծագործության համար ժամանակ և էներգիա չմնալուն:

Այս բոլոր մարտահրավերներն ու խոչընդոտները խանգարում են, որ Հայաստանը ավելի հաճախ ներկայացված լինի դրսում։ Ես վստահ եմ, որ հնարավորություն ստանալու դեպքում, մեր արվեստագետները կարող են ներկայացնել հայկական երաժշտության բազմազանությունը համաշխարհային ասպարեզում:

 

JINJ band during a performance in Vanadzor | Sevana Tchakerian, and Gor Tadevosyan

ՋԻՆՋ խումբը Վանաձորում | Սևանա Չակերյան և Գոռ Թադևոսյան

 

Հարց. Վերջերս, Artbox-ի աջակցությամբ միջոցառում ունեցաք նաև Վանաձորում, որին մասնակցում էին տարբեր երաժիշտներ: Մի փոքր պատմեք միջոցառման մասին։

Պատասխան. Վանաձորը ՋԻՆՋ խմբի ծննդավայրերից է, քանի որ այնտեղ է ծնվել և մեծացել իմ խմբակից Գոռ Թադևոսյանը: ՋԻՆՋ-ի հիմնադրման փուլում մենք շատ ժամանակ ենք անցկացրել Վանաձորում: Խորհրդանշականորեն այնտեղ են ձայնագրվել մեր առաջին երկու երգերը՝ «Խոսա Խոսա»-ն և «Cheat Code»-ը:

Փարիզում՝ ՋԻՆՋԻ-ի մյուս ծննդավայրում, որտեղ ես ծնվել և մեծացել եմ, պրեմիերայից հետո զգացինք, որ կարևոր է ելույթ ունենալ նաև Վանաձորում: Ստեղծեցինք գեղեցիկ թիմ, և մեր շոուն վերածվեց միջոցառման բետոնի գործարանում (Beton Art Fabrique)։ Միջոցառման մաս կազմեցին Վանաձորցի արվեստագետների ցուցահանդեսը, Վանաձորաբնակ ռուս երաժշատական խմբի բացման կատարումը և դիջեյների երաժշտական հավաքածուները: Միջոցառումը մեծ հաջողություն ունեցավ, և հատկապես հպարտ ենք, որ ներկա հանդիսատեսի ավելի քան 80%-ը Վանաձորից էր: Կարևոր է ապակենտրոնացնել արվեստն ու մշակույթը և ավելի շատ նմանատիպ միջոցառումներ կազմակերպել Երևանից դուրս:
 

Վանաձորաբնակ ռուս երաժշատական խմբի բացման կատարումը

 

Հարց. Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար:

Պատասխան. Հուլիսին հիանալի շրջագայություն ունեցանք Կանադայում` ամառային փառատոնի շրջանակներում:

Այժմ նոր երաժշտության վրա ենք աշխատում: 

Օգոստոսի 23-ին հանդես կգանք Երևանում Tonelab-ում (Atbox-ի ևս մեկ դրամաշնորհ ստացած մասնակից): Մոտակա ժամանակներում դա կլինի մեր վերջին համերգը Հայաստանում, այնպես որ անպայման եկեք։ 

Ներկայումս մեր թիրախը եվրոպական շուկան է, սակայն 2024 թվականին շրջագայելու ենք ԱՄՆ-ում և Կանադայում:

Մեր կառավարման թիմը նույնպես եվրոպական է և աճում է: 

Շատ ոգևորված ենք մեր առաջիկա ծրագրերով և շուտով կթողարկենք նոր երաժշտություն: Կարող եք հետևել նորություններին մեր սոցիալական ցանցերում (@jinjtheband Instagram-ում

 

Հարց. Որո՞նք են ձեր հիմնական ձեռքբերումները Artbox Incubator ծրագրից, և ի՞նչ խորհուրդ կտաք ապագա ստեղծագործ ձեռներեցներին:

Պատասխան. Artbox Incubator-ը օգնեց ամրապնդել մեր հարաբերությունները  Հայաստանյան ծանոթության շրջանակներում և սահմանել մեր նպատակները որպես խումբ: Այն նաև միջոցներ հատկացրեց Վանաձորում մեր միջոցառումը իրականացնելու համար։

Իմ խորհուրդը կիրառական է.

Ամենակարևորը ձեր հոգեկան առողջության մասին հոգալն է, ինչպես որ դա պատկերացնում եք: Արվեստագետ լինելը ինտենսիվ էմոցիոնալ փորձառություն է: Որպես արվեստագետներ մեր առաջնահերթությունը պետք է լինի մեր ներքին հավասարակշռվածությունը հաստատելը:

Դա նաև նշանակում է կարգապահություն։ Հակառակ տարածված կարծիքին, արվեստագետ լինելը մեծ կարգապահություն է պահանջում: Փորձեք ինքներդ ձեզ համար ամենօրյա ստեղծագործական սովորույթ ունենալ, նույնիսկ եթե շատ զբաղված եք, նույնիսկ եթե օրական ընդամենը 5 րոպե կարող եք հատկացնել ստեղծագործելուն:

Իսկ եթե չի ստացվում, ձեզ մեղավոր մի զգացեք։

Արվեստի հետ կապ չունեցող աշխատանք կատարելը՝ ձեր կենսական պահանջները պահպանելու համար, նորմալ է: Ձեր արվեստի միջոցով գումար աշխատելու ցանկությունը նորմալ է:

Մի վախեցեք  ձեր ընտրության մասի այլ երաժիշտների կամ արվեստագետների քննադատություններից, քանի որ նրանք ձեր հանդիսատեսը չեն: Հաճախ նկատում եմ, որ շատ արվեստագետներ ստեղծագործում են այլ արվեստագետների հաճոյանալու համար, և սովորաբար նրանք անտեսում են իրենց հանդիսատեսին:

Փորձեք արտասահման մեկնելու, կոնֆերանսների, փառատոների կամ որևէ այլ միջոցառման մասնակցելու հնարավորություններ գտնել, որպեսզի ավելի լավ ճանաչեք միջազգային շուկան:

Անգլերեն խոսելը նույնպես պարտադիր է մեր օրերում:

Նաև գիտեմ, որ Հայաստանը փոքր երկիր է՝ փոքր շուկայով։ Այնուամենայնիվ, այստեղ բոլորի համար հաջողելու հնարավորություն կա: Օգնեք միմյանց, մրցակցություն և խանդ սերմանելու փոխարեն եղեք զինվեք աջակցության և համագործակցության ոգով: Իրար օգնելը ձեռնտու է բոլորին որպես անհատ և որպես համայնք:
 

Տեսարան JINJ խմբի «Խոսա Խոսա» տեսահոլովակից
 

ՋԻՆՋ խումբ։

Հետևեք JINJ-ին Instagram-ում
Հետևեք JINJ-ին Facebookում
Լսեք JINJ-ի երաժշտությունը Spotify-ում
Դիտեք JINJ-ի վիդեոները YouTube-ում
Իմացեք ավելին JINJ կայքում

Այլ պամություններ ու հոդվածներ

article Պատմություններ

ToneLab: Ռոք երաժշտության դպրոցը

#Ձայնագրման լեյբլ

Իմացեք ավելին Artbox Incubator-ի մասնակից նախագծի մասին

Կարդալ ավելին
article Պատմություններ
Տեսնել բոլորը