Artbox

Հաստատությունից մինչև մշակութային կիզակետ

Artbox Hub

Փակ

Բաժանորդագրվել

Ծրագրի
մասին

Artbox Hub-ը 8-շաբաթյա աքսելերատոր է ստեղծված մշակութային հաստատություններն ու կազմակերպությունների համար, որը մասնակիցներին առաջարկում է վերաիմաստավորել իրենց ռազմավարությունը և ակտիվացնել մշակութային տարածքները որպես ցայտունկենտրոններ իրենց համայնքների համար։ Աշխատելով լավագույն բիզնես փորձագետների և հեղինակավոր միջազգային հաստատությունների մշակութային առաջնորդների հետ՝ մասնակից կազմակերպությունները կմշակեն իրենց կառույցները թարմացնելու, լսարանը մեծացնելու և ակտիվացնելու ռազմավարություն, ինչպես նաև ստեղծելու հասանելի և ոգեշնչող մշակութային կենտրոններ։ Ծրագրի ավարտին հաստատությունները կներկայացնեն իրենց տարածքները մշակութային ստեղծարար կենտրոններ դարձնելու նախագծերը, և դրանցից 3-ը կընտրվեն՝ ստանալու 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ և բրենդավորման աջակցություն՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար:

Աշխատարաններ և դեպքերի ուսումնասիրություններ

Ծանոթացե՛ք և սովորե՛ք խոշոր միջազգային մշակութային հաստատությունների առաջորդներից:
 

Ռազմավարական խորհրդատվություն

Մշակե՛ք ձեր կազմակերպության ռազմավարությունը ֆինանսական և մշակութային հաջողության համար:
 

Ֆինանսավորում

Ներկայացրե՛ք ձեր համայնքի ներգրավվածությունը մեծացնելու և ձեր կազմակերպությունը մշակութային կարևոր կենտրոն դարձնելու նախագիծը:  Ներկայացված նախագծերի հիման վրա 10 կազմակերպություններից 3-ին կտրամադրվի 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ նախագծերը կյանքի կոչելու համար:
 

Ի՞նչ կա
Artbox-ի ներսում

Իմացե՛ք, թե ինչ եք սովորելու ծրագրի ընթացքում

Շաբաթ 1

Ինչպես մեծ, բայց պրագմատիկ երազանքներ ունենալ ձեր ստեղծարար տարածքի մասին

Շաբաթ 2

Ինչպես ձեր այցելուների փորձառությունը հիշարժան դարձնել

Շաբաթ 3

Ինչպես պահպանել մշտական այցելուներին և գրավել նորերին

Շաբաթ 4

Ինչպես խելացիորեն դրամայնացնել և ավելացնել եկամուտները

Շաբաթ 5

Ինչպես վարել արդյունավետ մարքեթինգ՝ ձեր լսարանին գրավելու համար

Շաբաթ 6

Ինչպես լինել լավ ղեկավար և ոգեշնչել թիմին

Շաբաթ 7

Ինչպես ստեղծել գրավիչ մշակութային կենտրոն (Hub)

Շաբաթ 8

Ինչպես կյանքի կոչել ձեր մշակութային կիզակետի երազանքը

Artbox՝ միավորելով 

արվեստն ու բիզնեսը 
 

Բացահայտե՛ք
մեր ծրագրերը

Incubator

Ու՞մ համար է՝

Ստեղծարար բիզնես գաղափարները

Կարգավիճակ՝

Ընթացքի մեջ

Ավելին

Entrepreneur

Ու՞մ համար է՝

Անհատ ստեղծագործողները

Կարգավիճակ՝

Փակ

Ավելին

Accelerator

Ու՞մ համար է՝

Ստեղծարար ստարտափները

Կարգավիճակ՝

Բաց է

Ավելին