Նորություններ

Artbox-ը սկսում է խթանել 12 ստեղծարար բիզնեսները Հայաստանում 

#Artbox Updates
Ստեղծարար բիզնեսները՝ երաժշտական ստուդիաներից մինչև նորաձևության բրենդեր և ոչ միայն, կխթանեն իրենց աճը Artbox Accelerator ծրագրի միջոցով, և նրանցից մինչև 7 բիզնես կստանա մինչև €30,000 եվրոյի չափով դրամաշնորհ

Հրապարակված է հոկտեմբեր 16, 2023

Creative Armenia-ն ուրախ է ներկայացնելու 12 ստեղծարար բիզնեսների, որոնք սկսել են իրենց աքսելերացիոն ճանապարհորդությունը: Artbox Accelerator ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում այս ընկերություններին արդյունավետորեն զարգացնելու իրենց բիզնեսները և մեծ դեր խաղալու ստեղծարար տնտեսության մեջ:

2023 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 8 շաբաթվա ընթացքում, ընտրված թիմերը կունենան շաբաթական աշխատարաններ, նպատակային առաջադրանքներ և անհատական խորհրդատվություններ, որոնք նախատեսված են նրանց աճը խթանելու համար։ Մենթորների շարքում են փորձագետներ և հաջողակ ձեռներեցներ Հայաստանից և նրա սահմաններից դուրս, այդ թվում՝ Էստոնիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Եգիպտոսից։

Artbox Accelerator-ը կուղղորդի ստեղծարար բիզնեսներին մեծացնելու իրենց հաճախորդների ներգրավվածությունը, խթանելու վաճառքը, կայունություն ձեռք բերելու և ավելին։ Ծրագիրը կեզրափակվի իրենց լավագույնս դրսևորած 7 բիզնեսների ընտրմամբ, որոնց կտրամադրվեն մինչև 30,000 եվրոյի չափով դրամաշնորհներ՝ Artbox -ի ընթացքում իրենց կողմից մշակված բիզնեսի աճի ծրագիրն իրականացնելու նպատակով։

Artbox Accelerator-ին մասնակցող 12 ստեղծարար բիզնեսներն են՝
 

  • Արտույտ (Նորաձևության ապրանքանիշ)
    Նրբագեղ շարֆերի արտադրություն, որոնք բացահայտում են հայկական մշակույթը՝ հասցնելով այն համաշխարհային մակարդակի։
  • Բերբերյան Փրոդաքշն Ստուդիոս (Երաժշտական արտադրություն)
    Ստուդիա, որը կինոերաժշտության ստեղծման և ձայնի հետարտադրության առաջատարներից է Հայաստանում և արտասահմանում:
  • ԳԱԼԻՔ Ժառանգության Տուն (Արվեստի կենտրոն)
    Մշակութային կենտրոն Գյումրիում, որն առաջարկում է հոգևոր և դյութիչ փորձառություն՝ խորասուզվելով դեպի հայկական հարուստ ժառանգության խորքեր:
  • Հովաշ (Նորաձևության ապրանքանիշ)
    Զարդերի նուրբ և ձեռագործ արտադրություն, որն ընդգծում է բնության գեղեցկությունն ու անհատական արտահայտչականությունը:
  • Կելվին Ֆիլմ Լաբ (Կինոարտադրություն)
    Տեսանյութերի արտադրության ստուդիա, որը տրամադրում է մեդիա գաղափարներ և ռեսուրսներ՝ ստեղծելու որակյալ արտադրանք:
  • NENSI AVETISIAN (Նորաձևության ապրանքանիշ)
    Հագուստի և աքսեսուարների ապրանքանիշ, որն իր մեջ միավորում է հայկական արհեստավարժությունը, փառահեղ և ոգեշունչ ճարտարապետությունը և բնական հումքի օգտագործումը:
  • Օբերտոն (Երաժշտական արտադրություն)
    Երաժշտական ընկերություն, որը համատեղում է ամբողջական աուդիո արտադրության և աուդիո բրենդինգի ծառայությունները՝ սկզբից մինչև վերջ երաժշտական ղեկավարում, առաջխաղացում և արվեստագետների զարգացում:
  • ՕնՕֆֆ ստուդիա (Անիմացիոն ստուդիա)
    Ստուդիա, որի առաքելությունն է ստեղծել գրավիչ անիմացիոն պրոդուկտներ, որոնք կտարբերվեն համաշխարհային շուկայում:
  • Թատրոն տանիքում (Արվեստի կենտրոն)
    Այլընտրանքային թատրոն, որը մեկ յուրահատուկ ձևաչափի մեջ միավորում է թատերական ներկայացումներ, կենդանի համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն:
  • Թոնիր հարսանեկան գյուղ (Մշակութային միջոցառումներ)
    Մշակութային բիզնես, որը վերածնում և տոնում է ավանդական ծեսերը, խաղերը, խոհանոցը և արհեստագործությունը՝ կազմակերպելով իսկական էթնիկ հարսանիքներ:
  • Վառեմ-մարեմ արվեստանոց (Արվեստի կենտրոն)
    Ստեղծարար արվեստանոց Գյումրիում, որը ոգեշնչում և խրախուսում է այցելուներին բացահայտել արվեստը՝ ստեղծելով խեցեղեն, քանդակներ և ձեռագործ իրեր:
  • Z.G.EST (Նորաձևության ապրանքանիշ)
    Հագուստի կայուն բիզնես, որը ստեղծում է եզակի, ժամանակ չճանաչող  և ֆունկցիոնալ ոճեր 100% բնական և կենսաքայքայվող գործվածքներից:

«Creative Armenia-ում ստեղծարար բիզնեսի առևտրային կենսունակության և կայունության ամրապնդումը մեր հիմնական նպատակներից է։ Այս նպատակն առավել արդյունավետ է իրականացվում Artbox Accelerator-ի միջոցով։ Աջակցելով 12 առաջատար ստեղծարար բիզնեսների՝ երաժշտական արդյունաբերությունից մինչև անիմացիա, նորաձևություն և ոչ միայն՝ մենք մեր ազդեցությունն ենք ունենում Հայաստանի ստեղծագործական արտադրության էկոհամակարգի վրա որպես մեկ ամբողջություն», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։

«Կատապուլտ ծրագրում մենք ընդգծում ենք գոյություն ունեցող մշակութային կազմակերպությունների և համագործակցելու իրենց ներուժի կարևորությունը։ Artbox Accelerator-ը եզակի հնարավորություն է ընձեռում նշված կայացած մշակութային կազմակերպությունների համար ներգրավվելու տեղական և միջազգային մշակութային շահագրգիռ կողմերի հետ, ցուցադրելու նրանց աշխատանքը նոր լսարաններին և ամրապնդելու իրենց ստեղծագործական գաղափարները՝ դրանով իսկ հզորացնելով իրենց կապերը համայնքի հետ և ընդլայնելով իրենց իրական ազդեցության շրջանակը հասարակության մեջ», - ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։

Այլ պամություններ ու հոդվածներ

article Նորություններ

Artbox-ը ողջունում է 24 ստեղծարար ձեռներեցների
 

#Artbox Updates

ԵՒ հայտարարում ստեծարար ինկուբատորի դրամաշնորհի 10 հաղթողներին

Կարդալ ավելին
article Կրթական

Արդյո՞ք Ձեր ստեղծարար գաղափարը ունի շուկայական ներուժ։ Հարցրե՛ք ձեր հաճախորդներին։ 
 

#Artbox Toolkit

3 կարևոր հարց որ կարող եք տալ ձեր գնորդներին նախքան ստեղծարար արտադրանք, ծառայություն կամ բիզնես մեկնարկելը

Կարդալ ավելին
article Պատմություններ

ՋԻՆՋ | Ձայնային Տեսլական

#Երաժիշտ

Եվս մի պատմություն Artbox Incubator-ի ֆինանսավորում ստացած մասնակցի մասին։

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը