Կրթական

Արդյո՞ք Ձեր ստեղծարար գաղափարը ունի շուկայական ներուժ։ Հարցրե՛ք ձեր հաճախորդներին։ 
 

#Artbox Toolkit
3 կարևոր հարց որ կարող եք տալ ձեր գնորդներին նախքան ստեղծարար արտադրանք, ծառայություն կամ բիզնես մեկնարկելը

Արդեն պատկերացնում ենք․ առավոտյան արթնացել եք մի վառ ստեղծարար գաղափարով, որին ի սրտե հավատում եք և կարծում եք, որ դրանով փոփոխություններ կբերեք աշխարհին։ Արդեն սկսել եք մտքում կառուցել մեծ նախագծեր և անհամբեր սպասում եք, թե երբ եք դրանցով կիսվելու բոլորի հետ։ Շատ հաճխ երբ տարված ենք լինում ստեղծարար մուսայի կանչերով, մոռանում ենք հարցնել ինքներս մեզ․ «արդյոք՞ք այս ապագա արտադրանքը կամ ծառայությունը անհրաժեշտ է շուկայում»։ Արդյոք կա՞ն բավարար թվով հաճախորդնոր, ովքեր պատրաստ կլինեն գնել մեր ելույթի տոմսերը, բաժանորդագրվել մեր երաժշտական հավելվածին, օգտվել մեր լուսանկարչական ծառայություններից և դրանով սնել մեր ստեղծագործական ջիղը։


Ինչպես ասում են՝ կատարյալը լավի թշնամին է։ Եվ իրոք, այն որ ստեղծարար արտադրանք, ծառայություն կամ բիզնես հիմնելու համար հարկավոր է մանրամասն և ամբողջական շուկայի ուսումնասիրություն սկսել կարող է վախենալու և անհաղթահարելի պահանջ թվալ։ Ահա թե ինչու առաջին քայլը պետք է լինի այդ մեծ թիրախը ավելի փոքր անելիքների բաժանելը և առաջին պոտենցիալ հաճախորդներին ուսումնասիրելը։ Այս մոտեցումը կօգնի ձեզ հստակեցնել ձեր գաղափարի նրբությունները, հավաքել կարևոր տեղեկություններ ու սահմանել, թե որն է տվյալ ասպարեզում ձեր եզակի արժեքը։ Եվ սրա համար պետք չեն թանկ ուսումնասիրություններ կամ մեծ ֆոկուս խմբեր։ Պարզապես 3 կարևոր հարց, որոնք ձեզ համար կհստակեցնեն ձեր հաջորդ քայլերը։


Առաջին հերթին, նախքան ձեր պոտենցիալ հաճախորդի հետ հանդիպելը և նրան հարցախեցդ անելը, պետք է նախ և առաջ մանրամասն պատրաստվել։ Այս պահին ձեր ստեղծարար բիզնեսը կամ ծառայությունը հավանաբար դեռ գաղափարի կարգավիճակում է, այնպես որ մի՛ խառնվեք նրանից, որ դեռ չգիտեք դրա հետ կապված բոլոր մանրամասները ու մանրուքները։ Սակայն, մի բան, որի մասին պիտի հստակ պատկերացում ունենաք այն է, թե ինչ խնդիր եք ուզում լուծել կամ, ինչպես հաճախ է լինում ստեղծարար ասպարեզում, ինչ կարիք եք ձգտում բավարարել։ Բացի նրանից, թե ինչ հաճույք է ձեզ պատճառելու ստեղծագործելու գործընթացը, մտածեք նաև այն մասին, թե ինչ արժեք կարող եք առաջարկել ձեր հաճախորդներին։ Հաջողակ ստեղծարար արտադրանքները իրենց շուկայի համար հաճախ բուժիչ հաբերի կամ վիտամինների դեր են խաղում։


Երբ արդեն ձևակերպեք ձեր գաղափարը որպես պետքական ստեղծարար արտադրանք և պատրաստ լինեք այն ներկայացնել ձեր հավանական հաճախորդներին, հաջորդ քայլը կլինի ճիշտ ներկայացուցիչներ գտնելը։ Փորձեք խոսել մարդկանց հետ, ովքեր համեմատաբար մոտ են Ձեր թիրախային խմբին և ովքեր կարող են հնարավորինս օբյեկտիվ և ճշմարիտ արձագանք տալ։ Ուշադրություն դարձրեք հետևյալ չափանիշներին՝


Աշխարհագրական դիրքը․ օրինակ՝ մեծ քաղաքից են, թե փոքր
Դեմոգրաֆիկ հատկությունները․ օրինակ՝ ՏՏ ոլորտի քսանամյա ուսանող ցածր եկամուտով; կես դրույքով աշխատող միջին տարիքի ուսուցիչ; երեխային խնամող ծնող՝ դոկտորի կոչումով։ 
Հոգեբանական վիճակը․ օրինակ՝ կարիերայի վրա կենտրոնացած կին, ով քիչ ժամանակ ունի իրենով զբաղվելու; թափառաշրջիկ կյանքով ապրող մարդ, ով ուզում է աշխարհը տեսնել; էկո-ակտիվիստ, ով լրջորեն ուզում է բարձրացնել շրջակա միջավայրին վերաբերվող հարցերը
Պահվածքի հատկանիշները․ Օրինակ՝ իմպուլսիվ գնորդներ թե՞ գիտակից գնորդներ։ Հավատարիմ թե՞ նորության ծարավ հաճախորդներ։


Վերջին քայլը Ձեր գնորդներին ճիշտ հարցեր տալն է։ Ձեզ ենք նորկայացնում 3 կարևոր հարցեր, որոնք Ձեզ կօգնեն ամենաէֆեկտիվ և ինֆորմատիվ կերպով զարգացնել ձեր գաղափարը։


1. Պատմեք վերջին անգամ այս խնդիրը/կարիքը ունենալու Ձեր փորձի մասին։ Ինչպե՞ս լուծեցիք այդ խնդիրը կամ բավարարեցիք այդ կարիքը։

Խորացեք Ձեր հաճախորդների նախորդ փորձառությունների մեջ, որպեսզի ավելի մշակեք ձեր կոնցեպտը։ Աշխատեք իմանալ նրանց ցավերի մասին, թե ինչպես են ուղիղ կամ անուղղակի կերպով լուծել այդ խնդիրները, և որքանով են այդ լուծումները բավարարել նրանց։ Զրույցի ընթացքում հավանաբար կլսեք նաև շուկայում ներկայիս խաղացողների անունները։

2. Ներկայումս որքա՞ն եք ծախսում այս խնդիրը/կարիքը լուծելու կամ բավարարելու համար։ Ի՞նչը Ձեզ կմոտիվացնի ավելի շատ վճարել այդ լուծման համար։

Լսեք, թե ինչ նոր ծառայություններ, ֆունկցիաներ և հնարավորությունների համար են Ձեր հաճախորդները պատրաստ վճարել։ Սա շատ օգտակար կլինի Ձեր նապագծի հաջորդ փուլում, երբ մտածեք Ձեր ծառայությունների գների մասին։ Հնարավոր է, որ նաև ստանաք հավելյալ գաղափարներ Ձեր նախագծի համար։ Ձեր բիզնեսի վավերացման (validation) շրջանում նույնպես կարևոր կլինի ունենալ այս տեղեկությունը, քանի որ հաշվարկելու եք Ձեր ծախսերը և վաճառքները և փորձելու եք հնարավորին ճշտգրիտ կանխորոշել Ձեր աճը։

3. Ինչպե՞ս եք սովորաբար տեղեկանում նմանատիպ արտադրանքի կամ ծառայության մասին։

Սկսեք պլանավորել Ձեր հաղորդակցման ռազմավարությունը։ Երբեք շուտ չէ սկսել մտածել այն ալիքների մասին, որոնք Ձեզ պետք կգան Ձեր արտադրանքի կամ ծառայության մասին նորությունը տարածելու հարցում։ Նախապես մտածեք, թե ինչպես տեղադրեք Ձեր ասելիքը այնպես, որ Ձեր հաճախորդները լսեն Ձեր մասին։

Արդեն պատրաստ եք Ձեր ապագա հաճախորդների հետ օգտակար ու հետաքրքիր զրույցներ սկսելու ու Ձեր գաղափարը հաջորդ փուլ տանելու համար։ Մենք պատրաստել ենք հարցազրույցի աշխատաթերթիկ, որը կարող եք օգտագործել գործընթացը ավելի պարզ դարձնելու և թեմայից չշեղվելու համար։ Ներբեռնեք այստեղ։

Քայլ առ քայլ ամփոփում․

1․ Ձևակերպե՛ք Ձեր գաղափարը որպես լուծում որևէ խնդրի համար։
2․ Գտե՛ք ապագա հավանական գնորդի, ում կարող եք հարցեր տալ։ 
3․ Անցկացրե՛ք հարցազրույց օգտվելով մեր պատրաստած կաղապարից։

Այլ պամություններ ու հոդվածներ

article Նորություններ

Artbox-ը ողջունում է 24 ստեղծարար ձեռներեցների
 

#Artbox Updates

ԵՒ հայտարարում ստեծարար ինկուբատորի դրամաշնորհի 10 հաղթողներին

Կարդալ ավելին
article Պատմություններ

Բեբուկ՝ շարժական թատրոն կայուն առաքելությամբ 
 

#Թատրոն

Իմացեք ավելին Artbox Incubator-ի դրամաշնորհին արժանացած նախագծերից մեկի մասին

Կարդալ ավելին
article Նորություններ

Մեկնարկվեց Artbox Hub ծրագիրը. ընդունվում են հայտեր։

#Artbox Updates

Artbox Hub-ը կխթանի Հայաստանում մշակութային հաստատությունները և կտրամադրի 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը