Link Copied
Կառուցել: Գաղափարից մինչև ստեղծում
Հրապարակված է հոկտեմբեր 17, 2023
Այս բացառիկ հարցազրույցում հայ մոդելավորող Անահիտ Սարյանը պատմում է իր յուրահատուկ նախագծի՝ Carutsel-ի ոգեշնչման և ստեղծման մասին: Միջազգային փորձից մինչև տեղական նկատառումներ՝ բացահայտեք Հայաստանում նորաձևության ասպարեզի նրբությունները և սկսնակ ստեղծագործ ձեռնարկատիրոջ ձգտումները:
Կառուցել-ը (Carutsel) Artbox Incubator ծրագրի նշանավոր մասնակիցներից է:
Պատասխան. Մինչ նախագիծ դառնալը Carutsel-ը պարզապես գաղափար էր: Հայերենում «կառուցել» (carutsel) բառն ինձ համար առանձնահատուկ է, քանի որ ես ոչ միայն ապակառուցում եմ գոյություն ունեցող տեքստիլները, այլև դրանցով ձևավորում եմ նորերը: Սա խոսում է Հայաստանում որպես հայրենադարձ ապրելու իմ ընդհանուր համոզմունքների մասին։ Դա հավաքական ուժի օգտագործման և առանց մեր շուրջը որևէ բան անտեսելու, մեր հայրենիքն ամրացնելու ձգտումով կառուցելու մասին է:
«Կարուսել» բառը նույնպես իր դերն ունի այս ամենում, քանի որ անձնական մակարդակում, կյանքն ամեն օր մեզ նոր անակնկալներ է մատուցում, և այն, ինչ մենք հագնում ենք, դառնում է հիշողությունների և պատմությունների շոշափելի մարմնացում:
Ես տեղափոխվեցի Հայաստան՝ նպատակ ունենալով այստեղ հիմնել իմ համանուն ապրանքանիշը, և երբ հայտարարվեց 2022 թվականի Artbox ծրագրի մասին, խիզախեցի և սկսեցի աշխատել այս ուղղությամբ։ Սկզբում վախենալու էր և դեռ այդպես է, քանի որ փոքր բիզնեսներն ահռելի ժամանակ և ռեսուրսներ են պահանջում հաջող ապագայի համար, բայց ես հավատում եմ, որ եթե հաղթահարեմ այս նորաստեղծ փուլը, ապա պատրաստ կլինեմ երկարաժամկետ փորձությանը։ Այսպիսի մարտահրավերներն ինձ իսկապես ոգևորում են:
Carutsel
Պատասխան. Գյումրու ատելիեներում և ստուդիաներում աշխատելու փորձը, ինչպես նաև Երևանի նորաձևության համայնքի հետ կապ հաստատելը ինձ ցույց է տվել, որ այս շղթայում բացակայող օղակ կա:
Համաշխարհային մասշտաբով պահանջվում է մեծ ուշադրություն դարձնել, թե ինչ են անում գործընկերներն ու մրցակիցներն ամեն սեզոնին՝ լինի դա տենդենցների, վաճառքի, մարքեթինգային ռազմավարության, թե այլ ուղղություններում: Վերջիվերջո ամեն բնագավառ իր էկոհամակարգն ունի և բրենդերը գոյություն ունեն կողք-կողքի։ Հնարավոր չէ ունենալ ձեր հաճախորդի լիարժեք ուշադրությունը առանց այլ տեղերից եկող ֆոնային աղմուկի: Այսպիսով վերադառնալով տեղական արդյունաբերությանը՝ այստեղ շատ արտադրողներ հմուտ և փորձառու են, հատկապես ավագ սերունդները, ովքեր աշխատել են խորհրդային ժամանակաշրջանում: Այնուամենայնիվ, ես հազվադեպ եմ լսում մեծ վաճառքների պատմություններ: Հայերը սիրում են ստեղծագործել, մենք բնածին ստեղծարար մարդիկ ենք բազմաթիվ մակարդակներում, բայց որպեսզի ավելի շատ ընդգրկվենք համաշխարհային նորաձևության ինդուստրիայում, մենք պետք խորը նպատակներ ունենանք մեր ներկայացրածի հետևում: Այս առիթով ես երախտապարտ եմ դիզայնի տեսության և գաղափարի մշակման ոլորտում իմ կրթության համար և հուսով եմ, որ Հայաստանի տեղական համալսարաններն ու այլ կրթական հաստատությունները նույնպես կավելացնեն այն իրենց ուսումնական և գործնական ծրագրի մեջ:
Carutsel
Պատասխան. YBAF-ի նորաձևության մրցանակաբաշխությունը իմ առաջին ցուցադրությունն էր Հայաստանում: Ըստ էության, իմ կարճաժամկետ նպատակներից մեկն էր ցուցադրություն ունենալ Latitude Art Space-ում, ինչն արդեն իսկ հիանալի է: Այն նաև թույլ տվեց ինձ հանդիպել այլ նորաստեղծ դիզայներների և բազմաթիվ բնագավառներում ստեղծագործողների հետ:
Ցուցադրության ընթացքում և դրանից հետո, ասում էին, որ մենք՝ 5 մասնակիցներս, արտադրել ենք այն, ինչ պակասում էր Yerevan Fashion Week-ին: Սա ապացուցում էր, որ մեր երկրում շատ տաղանդներ կան, որոնք ներկայացման հարթակի կարիք ունեն։ YBAF-ը մեզ հնարավորություն տվեց տեսանելի լինել առանց ֆինանսական ներդրումների. բոլոր մոդելները, լուսավորությունը, դիմահարդարումը, ձայնը, վարսահարդարումը և այլն, դրանք սովորաբար հսկայական ծախսեր են, և մենք անվճար օգտվեցինք դրանցից, ինչը մեծ արտոնություն է: Ինձ նաև դուր եկավ, որ մենք կարող էինք ներկայացնել մեր աշխատանքի ընթացքը հանդիսատեսի հետ և նրանք տեսան մեր գաղափարների և մոդելների վերջնական արդյունքի միջև կապը:
Ի վերջո, տարերքի մեջ էի, քանի որ սիրում եմ դուրս գալ ավանդական ձևաչափերից և հուսով եմ, որ կունենամ իմ սեփական ստատիկ ցուցահանդեսը Հայաստանի մեկ այլ գեղեցիկ վայրում:
YBAF 2023-ի նորաձևության մրցանակաբաշխության ժամանակ Carutsel-ի ցուցադրությունը Latitude Art Space-ում
Պատասխան. Իմ ապրանքանիշի ապագան որոշակի ֆինանսավորում է պահանջում և այժմ փորձում եմ դիմել դրամաշնորհների և հաղթել տարբեր մրցույթներում։ Արդեն հասել եմ անձնական միջոցներով արտադրելու սահմանին։ Պետք է կարողանամ ֆինանսավորել պայմանագրային համագործակցությունները և աշխատակիցների, ովքեր կստանձնեն ապրանքանիշի այն մասերը, որոնք ես չեմ կարող ինքնուրույն տնօրինել, այդպիսիք են սոցիալական մեդիան, դերձակի տեխնիկական աջակցությունը և այլն:
Միևնույն ժամանակ աշխատում եմ տարբեր խանութների հետ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հասանելիություն ունեն այն մարդկանց, ում համար ես նախագծում եմ: Այս ուղղությամբ մի քանի հետաքրքիր հնարավորություններ կան և հուսադրող է տեսնել ավելի շատ բուտիկների բացման և բրենդերի պահանջարկ, ինչպիսին իմն է:
Մինչ այժմ մասնակցել եմ մի քանի KET տոնավաճառների և, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ սա հետ-COVID-յան և հետպատերազմյան այն ժամանակն է Հայաստանում, որտեղ մենք տեսնում ենք ժողովրդական հսկայական ջանքեր` խրախուսելու ստեղծողներին և արհեստավորներին ամբողջ երկրում: Ես երախտապարտ եմ այստեղ լինելու և այս ամենին ականատես լինելու համար:
Carutsel
Պատասխան. Ծրագրից ձեռքբերումները շատ նման են ոլորտների էկոհամակարգ լինելու մասին իմ գաղափարներին:
Artbox-ի հին և նոր մասնակիցներին և, իհարկե, բոլոր նրանց, ովքեր պատիվ ունեն ընդգրկվելու Creative Armenia-ի և AGBU-ի ավելի լայն համայնքի մեջ, խրախուսում եմ անպայման համագործակցել և կապ պահպանել: Գործընկերները, ովքեր հաճախ են շփվում և գնահատում են համայնքային կապերի պահպանումը, սնում են իրենց նախագծերը:
Մենք միայնակ չենք կարող իրական բովանդակությամբ որևէ բանի հասնել, և ես իսկապես օրհնված եմ այն անհատների կողմից, ովքեր ինձ զինակցում են հայկական ընկերություն կառուցելու գործում, ինչպես նաև շնորհակալ եմ Artbox ծրագրին իմ հմտությունները զարգացնելու և իմ ներուժը բացահայտելու համար:
Հետևեք ԱՆԱՀԻՏ ՍԱՐՅԱՆ-ին Instagram-ում
ToneLab: Ռոք երաժշտության դպրոցը
Իմացեք ավելին Artbox Incubator-ի մասնակից նախագծի մասին
ՋԻՆՋ | Ձայնային Տեսլական
Եվս մի պատմություն Artbox Incubator-ի ֆինանսավորում ստացած մասնակցի մասին։
Artbox-ը սկսում է խթանել 12 ստեղծարար բիզնեսները Հայաստանում
Ստեղծարար բիզնեսները՝ երաժշտական ստուդիաներից մինչև նորաձևության բրենդեր և ոչ միայն, կխթանեն իրենց աճը Artbox Accelerator ծրագրի միջոցով, և նրանցից մինչև 7 բիզնես կստանա մինչև €30,000 եվրոյի չափով դրամաշնորհ