Link Copied
Artbox-ի շրջանավարտները ի օգնություն արցախահայության
Հրապարակված է դեկտեմբեր 18, 2023
Պատմական ողբերգական ժամանակաշրջանում ստեղծագործ համայնքը ևս ոտքի է կանգնել՝ իր աջակցությունը ցուցաբերելու։ Artbox-ի շրջանավարտները օգտագործում են իրենց գեղարվեստական տաղանդը՝ աջակցելու Արցախից (Լեռնային Ղարաբաղ) բռնի տեղահանված ընտանիքներին:
Արվեստի ցուցահանդեսներից մինչև երաժշտական միջոցառումներ, այս նախաձեռնությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող է արվեստը ծառայել որպես աջակցության և կարեկցանքի աղբյուր:
Բացահայտեք այս բարեգործական նախաձեռնությունների ոգեշնչող պատմությունները։
Կարինե Դուլյանի անհատական ցուցահանդեսը A1 Art Space-ում
Հոկտեմբերի 7-ից 15-ը երևանաբնակ նկարչուհի Կարինե Դուլյանն իր տաղանդը գործի դրեց ի օգնություն Արցախից տեղահանվածների՝ կազմակերպելով անհատական ցուցահանդես A1 Art Space-ում: Ցուցահանդես-վաճառքի արդյունքում Կարինեն հանգանակել է ավելի քան 1 միլիոն դրամ՝ «Թափանցիկ Հայաստան» բարեգործական հիմնադրամի միջոցով ուղղելով այն ի աջակցություն արցախահայությանը։
«Յուրաքանչյուրն ունի օգնելու իր յուրահատուկ ձևը. իմը նկարչության միջոցով է»,- ասում է Կարինեն: Նկարչուհին հայտնի է իր հուզիչ քաղաքային նկարներով և աբստրակտ արվեստով:
Աճուրդում ցուցադրված արվեստի գործերից որոշները կարող եք տեսնել Instagram-ի այս գրառման մեջ:
Բարեգործական համերգաշար Tonelab Studio-ում | հնչյունային ռեժիսոր Իվան Լուբիանին Rozen Tal x Tsayg համերգին 21.10.23 (լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան)
Հոկտեմբերի 7-ին Tonelab անկախ երաժշտական ստուդիան մեկնարկեց բարեգործական համերգների շարք տարբեր արտիստների մասնակցությամբ: Յուրաքանչյուր համերգի շրջանակում Tonelab-ը ներկայացրել է երաժիշտների հետ համագործակցություն՝ ուղղելով հասույթը Արցախից տեղահանված ընտանիքի հասցեական օգնությանը:
Մինչ այժմ թիմը հաջողությամբ հանգանակել է շուրջ 3 միլիոն դրամ՝ ի օգնություն արցախցի 8 ընտանիքի՝ համագործակցելով TmbaTa, FairWind, Katil, Lav Eli, Rozen Tal, Tsayg, Degh, Mad Nation, Zrangi, և Hogh Arthun (Hogh և Arthur Aleq) անհատ երաժիշտների և երաժշտական խմբերի հետ։
Ընտանիքների ամբողջական պատմությունները և այլ մանրամասներ հասանելի են Tonelab-ի Instagram Highlights-ում :
Սոնյա Ավագյանի «Արցախցի շուշան» (Artsakhtsi Lily chains) շղթան «Լեռնաշխարհի կախարդները» հավաքածուից
Արցախից տեղահանված ընտանիքներին արագ օգնություն ցուցաբերելու համար ոսկերչական դիզայներ Սոնյա Ավագյանը օգտագործել է իր «Արցախցի շուշան» շղթաների վաճառքից ստացված հասույթը, որն Արցախով ոգեշնչված «Լեռնաշխարհի կախարդները» զարդերի հավաքածուից է։
Արդյունքում նա հանգանակել է 2000 ԱՄՆ դոլար՝ ապահովելով անկողնային պարագաներ 58 անձի և կացարան մեկ շաբաթով 3 ընտանիքի համար։ Դրամահավաքով նաև ձեռք է բերել հագուստ և դեղորայք։
Բացահայտեք Սոնյայի՝ Արցախով ոգեշնչված հավաքածուն և մյուս աշխատանքները դիզայների պաշտոնական կայքում:
Երկաթե ոտքով ու սրտով արցախցի ռեփեր
2023 թվականին՝ Արցախի շրջափակումից հետո, արցախցի ռեփեր Վալերի Ղազարյանը, ով առավել հայտնի է Լյոկա բեմական անունով, թողարկել է «Իրավիճակ» փոդքասթը, որը լուսաբանում է արցախցիների առջև ծառացած մարտահրավերների և այն մասին, թե ինչպես նրանք կարող են աջակցություն ստանալ բարեգործական, իրավաբանական, բժշկական և այլ կազմակերպություններից։
Վալերի Ղազարյանը երեք պատերազմի ականատես է եղել։ Նրա ընտանիքը 90-ականներին առերեսվել է ջարդերի ու տեղահանության, երկրորդ տեղահանությանը՝ 2020 թվականին, երրորդին՝ 2023 թվականին։
Փոդքասթի առաջին հինգ թողարկումները կարող եք լսել Լյոկայի YouTube-յան ալիքում։
ToneLab: Ռոք երաժշտության դպրոցը
Իմացեք ավելին Artbox Incubator-ի մասնակից նախագծի մասին
Dk.tsk․ էլեկտրոնային երաժշտության զարկերակը
Իմացեք ավելին Artbox Incubator-ի մասնակից նախագծի մասին։
Artbox Hub աքսելերացիոն ծրագիրն ավարտած 9 խոշոր մշակութային հաստատությունների հատկացվել է €250,000 եվրոյի դրամաշնորհ
Artbox Hub ծրագիրն ամփոփվում է 15 հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող ավարտով և 9 հաստատությունների մինչև €50,000 եվրոյի դրամաշնորհ տրամադրելով՝ ակտիվացնելու իրենց ստեղծագործական կենտրոնները