Նորություններ

Artbox Hub աքսելերացիոն ծրագիրն ավարտած 9 խոշոր մշակութային հաստատությունների հատկացվել է €250,000 եվրոյի դրամաշնորհ

#Artbox Updates
Artbox Hub ծրագիրն ամփոփվում է 15 հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող ավարտով և 9 հաստատությունների մինչև €50,000 եվրոյի դրամաշնորհ տրամադրելով՝ ակտիվացնելու իրենց ստեղծագործական կենտրոնները

Հրապարակված է հոկտեմբեր 23, 2023

Creative Armenia-ն նշում է իր հեղինակային Artbox Hub ծրագրի հաջող ավարտը, որը նախատեսված է Հայաստանի ստեղծագործական էկոհամակարգը սահմանող մշակութային հաստատությունների աքսելերացիայի համար։

2023 թվականի հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածում թատրոնի, երաժշտության, տեսողական արվեստի և այլ ստեղծագործական ոլորտներ ներկայացնող 15 մշակութային հաստատություններ սկսեցին Artbox Hub իրենց ճամփորդությունը՝ զինվելով  անհրաժեշտ ռազմավարական գործիքներով՝ զարգացնելու իրենց ռազմավարությունը, լսարանի ներգրավվածությունը և եկամուտների հոսքերը՝ նպատակ ունենալով իրենց տարածքները կենսունակ մշակութային կենտրոնների վերածելու իրենց համայնքների համար: Ընտրված թիմերը 8 շաբաթների ընթացքում աշխատեցին միջազգային բարձրակարգ մենթորների հետ աշխարհահռչակ մշակութային հաստատություններից, ինչպիսիք են Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնը, Միացյալ Թագավորությունների Tate-y, Ավստրիայի  Ars Electronica Center-ը և ոչ միայն։ Աշխատարանները ներառում էին թեմաների այնպիսի լայն շրջանակ, ինչպիսիք են՝ տարածքների վերականգնում և կենտրոններն ակտիվացնելու ռազմավարություն, հասանելի և հետաքրքիր մշակութային կենտրոնների ստեղծում, այցելուների հիշարժան փորձառությունների ստեղծում, լսարանի ներգրավվածություն և ընդլայնում, ինչպես նաև եկամուտների ավելացում և ոգեշնչող առաջնորդության խթանում:

Artbox Hub-ին մասնակցած 15 մշակութային հաստատություններն են՝ 

«Artbox Hub-ը մինչ այժմ եղել է մեր ամենահավակնոտ ծրագիրը, քանի որ Հայաստանի պատմամշակութային հաստատությունների աքսելերացիոն ծրագրի իրականացումը ենթադրում է մեծ պատասխանատվություն։ Մենք շատ հպարտ ենք նշել, որ բոլոր 15 հաստատությունները հաջողությամբ զարգացրել են իրենց ռազմավարությունը և ակտիվացրել են իրենց մշակութային կենտրոնները։ Մենք անհամբեր սպասում ենք, որպեսզի ականատես լինենք, թե ինչպես են 9 դրամաշնորհ ստացած հաստատություններ իրենց տարածքները վերածում կենսունակ մշակութային կենտրոնների իրենց համայնքների համար», - ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։ 

Իրենց մշակութային կենտրոնները զարգացնելու համար ընդհանուր €250,000 եվրոյի չափով դրամաշնորհի արժանացած 9 մշակութային հաստատություններն են․

  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Երևան). Հայաստանի հիմնական մշակութային կառույցներից մեկը՝ հարուստ պատմությամբ, մեծ հնարավորություններով, անընդհատ զարգանալու հաստատուն կամքով։
  • Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնը (Գյումրի). Շիրակի մարզի ակտիվ կենտրոն, որը նվիրված է տեխնոլոգիական և թվային արվեստի հասանելիության ընդլայնմանը և ներառականության խթանմանը` միավորելով տարբեր ասպարեզներից արվեստագետներին, ծրագրավորողներին և ճարտարագետներին:
  • Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը (Երևան). Կենտրոն, որը տրամադրում է միջառարկայական ներառական արվեստի կրթություն Երևանում և Հայաստանի մարզերում բոլոր ցանկացողներին՝ առանց տարիքային սահմանափակման:
  • Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը (Երևան). Թանգարան, որը պահպանում և ցուցադրում է ժողովրդական դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և կազմակերպում ժողովրդական արվեստի հետ կապված բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, դասախոսություններ, միջազգային փառատոններ և այլն:
  • Kitchen Lab-ը (Երևան). Յուրահատուկ ստեղծագործական լաբորատորիա, որը ձևավորում է ժամանակակից էլեկտրոնային երաժշտության ասպարեզը և համայնքը Հայաստանում և ներկայացնում այն ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային մակարդակով:
  • Կողբի գեղարվեստի դպրոցը (Կողբ). Կրթամշակութային և գեղարվեստական զարգացման եզակի կենտրոն, որն արվեստի տարբեր բնագավառներում ընձեռում է ստեղծագործական աճի և մասնագիտական ուսուցման լայն հնարավորություններ։
  • Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը (Երևան). Բազմամասնագիտական հաստատություն, որը ներառում է հին ձեռագրերի և հայագիտական նյութերի հետազոտությանը, վերականգնմանը և ցուցադրությանը նվիրված ստորաբաժանումներ, ինչպես նաև ստեղծագործական-կրթական տարածքներ:
  • Քաջարանի Մշակույթի պալատը (Քաջարան). Քաջարանի ստեղծագործական և մշակութային ակտիվ կյանքն ապահովող գլխավոր կենտրոն։
  • Եղիշե Չարենցի տուն-թանգարանը (Երևան). Հաստատություն, որը տարբեր միջոցառումների և նախաձեռնությունների միջոցով պահպանում, ուսումնասիրում և հանրահռչակում է հայ նոր գրականության հիմնադիր, բանաստեղծ Եղիշե Չարենցի կյանքը, գրական ժառանգությունն ու գործունեությունը։

«Artbox Hub ծրագիրը հզորացնում է Հայաստանի մշակութային կազմակերպությունները՝ կապելով նրանց հեղինակավոր միջազգային հաստատությունների հետ՝ այդպիսով գիտելիքի փոխանակման և հաղորդակցության հնարավորություն տալով նրանց։ Այս ծրագիրն անգնահատելի է Հայաստանի ստեղծագործ և մշակութային համայնքի համար՝ խթանելով նրա աճը և ընդլայնելով կապերը», - ասաց «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։

Այլ պամություններ ու հոդվածներ

article Պատմություններ

Բեբուկ՝ շարժական թատրոն կայուն առաքելությամբ 
 

#Թատրոն

Իմացեք ավելին Artbox Incubator-ի դրամաշնորհին արժանացած նախագծերից մեկի մասին

Կարդալ ավելին
article Նորություններ

24 Ստեղծարար ձեռներեցներ արժանացել են կարիերայի խթանման գրանտերի

#Artbox Updates

Ստեղծագործողները հաջողությամբ ավարտում են Artbox Entrepreneur ծրագիրը

Կարդալ ավելին
article Նորություններ

Artbox-ը ողջունում է 15 մշակութային հաստատությունների

#Artbox Updates

Մեկնարկեց Artbox Hub ծրագիրը՝ ստեղծելու ցայտուն մշակութային կենտրոններ Հայաստանի ստեղծարար համայնքների համար

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը