Նորություններ

2023 թվականը Artbox-ի 7 ցուցանիշներով

#Artbox Updates
Artbox-ի և Հայաստանի ստեղծարար ոլորտի համար 2023 թվականը արդյունավետ տարի է եղել։ Ծանոթացեք ձեռքբերումներին, որոնցով հպարտանում ենք։

Հրապարակված է դեկտեմբեր 29, 2023

Դեկտեմբեր ամիսը կատարյալ ժամանակն է հետադարձ հայացք գցելու և հասկանալու համար, թե ինչ ձեռքբերումներ ենք ունեցել։ Artbox-ի 4 ծրագրերի իրականացման (Incubator, Entrepreneur, Hub, Accelerator) և 190 ստեղծարար ձեռներեցներին և թիմերին տրամադրած աջակցության արդյունքում 2023 թվականը Artbox-ի և հայաստանյան ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Այն ամփոփել ենք 7 ցուցանիշների միջոցով՝ համադրելով հստակ արդյունքները շահառու համայնքի արձագանքի հետ։

285 աշխատարաններ և մենթորություն

Սկսած LEGO-ի նախկին տնօրենի հետ արտադրանքի մշակումից և Centre Pompidou-ի հետ լսարանի ներգրավումից մինչև Tate-ի հետ առաջնորդություն ՝ Ֆրանսիայի, Դանիայի, Միացյալ Թագավորության և այլ առաջադեմ երկրների լավագույն փորձը հասանելի ենք դարձրել հայ արվեստագետների համար։ «Դաիվա Նալդալը [Artbox Accelerator մենթոր և նախկինում Lego LEGO IDEAS-ի տնօրեն, Մարքեթինգի տնօրեն] լիարժեք մտագրոհ կատարեց բրենդի շուրջ և մեծապես օգնեց իր գաղափարներով», - ասում է նորաձևության դիզայներ Նենսի Ավետիսյանը։ Աշխատանքային փորձը միավորելով բացառիկ նվիրման հետ՝ Artbox-ի մենթորները իրենց տեսակով եզակի են։ 

500 հազար եվրոյից ավել սաղմնային ֆինանսավորում և դրամաշնորհներ

Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի գործընկերների հետ միասին Artbox-ը 42 ստեղծագործողների իրենց բիզնես, մշակութային, կարիերայի և խթանման նախագծերը կյանքի կոչելու հնարավորություն է տվել։ Այս ներդրումը ստեղծարար ոլորտում ստեղծագործողների եկամուտների աճի և շահույթի հասնելու համար է՝ կայունության հասնելու վերջնական նպատակով: Հաջողակ ստեղծագործ ձեռներեցների թվում, որոնց մենք աջակցել ենք, գուցե ցանկանաք իմանալ ավելին ԲԵԲՈՒԿշարժական թատրոնի մասին, որը տիկնիկային ներկայացումներ է կազմակերպում, և իհարկե դիզայներ Միքայել Սիմոնյանի Mischa ապրանքանիշի կողմից վերջերս թողարկված աքսեսուարների վերջին հավաքածուի մասին, որը հայկական արագիլի ձոներգությունն է՝ մոխրագույնի բազմաթիվ երանգներով:

85 աշխատատեղերի ստեղծում

Հպարտությամբ կարող ենք ասել, որ ստեղծարար ոլորտներում աշխատատեղերի ստեղծմամբ Artbox-ը ծառայել է որպես տնտեսական աճի խթան՝ կոտրելով «շահույթ չունեցող» արվեստագետի կարծրատիպը: Աշխատատեղեր երաժիշտների, ջուլհակների, տեսանկարահանողների, ինչպես նաև նախագծերի ղեկավարների, շուկայագետների համար և սրանք միայն որոշներն են. այս աշխատատեղերը իրենց ներդրումն ունեցան տնտեսության բաղադրիչ կազմում` միևնույն ժամանակ ստեղծագործ մասնագետների համար բացելով իրենց տաղանդով և ստեղծարարությամբ ապրուստ ստեղծելու հեռանկարներ:

9 ստեղծարար կենտրոններ

Թիրախավորելով մշակութային հաստատությունները որպես շահառու՝ Artbox Hub-ը անջնջելի հետք թողեց ստեղծարար ոլորտում։ Կենսունակ մշակութային կենտրոններ դառնալու նպատակով ծրագրի արդյունքում ֆինանսավորվեցին 9 հաստատություններ։ Ծառայելով որպես գեղարվեստական ստեղծագործության և զրույցի գործունյա կենտրոններ՝ այս հաստատությունները արվեստագետներին և ստեղծագործ համայնքներին ապահովելու են սնուցող միջավայրով, որտեղ արվեստը ծաղկում և տարածվում է: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի այգում շուտով կտեսնեք բաց բեմ և արվեստի սրճարան, նաև կտեսնեք, թե ինչպես է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը կերտում թվային արվեստի ապագան մեր տարածաշրջանում… Հետևեք և կտեսնեք ավելին:

18 համայնքային միջոցառումներ

Գնահատելով առցանց հաղորդակցման հնարավորությունները՝ նաև շարունակում ենք կարևորել դեմ առ դեմ հանդիպումները, որպես ամուր համայնքի ձևավորման հնարավորություններ: Միասնական աշխատարաններից մինչև մտորումներ հրահրող զրույցներ միջազգային գործունեություն ծավալելու, լսարան ստեղծելու և առցանց վաճառքներ իրականացնելու մասին՝ Artbox միջոցառումները ձեռնարկատիրական նպատակների հանդիպման վայրն են: «Artbox-ն ընդլայնեց մեր կապերը գաղափարակից մասնագետների հետ: Շնորհակալություն այս միջոցառումների համար»,- ասում է Սոնա Բուդաղյանը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնից:

30% և ավել նախագծեր Երևանից դուրս

Որպես ներդրում արվեստի ապակենտրոնացման գործում՝ Artbox-ը ստեղծագործական զարկեր է տարածել և՛ քաղաքային, և՛ գյուղական միջավայրերում։ Արդյունքում մեր կողմից աջակցություն ստացած ծրագրերի զգալի մասի արմատները մայրաքաղաքից դուրս են: Այս նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են երիտասարդ սերունդների մշակութային կյանքը (ինչպես Կողբի գեղարվեստի դպրոցի առաքելությունն է), այլև կայուն եկամուտներ են ստեղծում գյուղացի արհեստավորների համար (Rug Code-ը գորգերի միջոցով տեղի արհեստավորներին կապում է միջազգային հաճախորդների հետ)՝ մասնակցելով Երևանից դուրս մշակութային և տնտեսական ծաղկունքին

98% և ավել շրջանավարտներ նշում են, որ Artbox-ը իրենց հզորացրել է

«Artbox-ն իմ կարիերայի համար խթան հանդիսացավ: Իհարկե, դեռ շատ աշխատանք կա անելու, բայց արդեն տեսնում եմ, թե ստեղծագործական քաոսն ինչպես է իմաստավորվում և նոր կերպար ստանում, նոր և արժեքավոր կերպար»,- ասում է գրաֆիկ դիզայներ Մհեր Գաբոյանը։ Հպարտությամբ ենք ունկնդրում այն պատմությունները, որոնք վկայում են մասնակիցների կյանքում Artbox-ի բերած բեկումնային փոփոխությունների մասին: Ինչպես ասում են՝ արվեստագետին «տվեք» Artbox և նա մի ամբողջ կյանք ինքնաբավ կլինի:

Լավագույնն առջևում է․ 2024 թվականը խոստանում է լինել ավելի քան զբաղված և համարձակ տարի: Մշակութային և ստեղծարար ձեռներեցության հաջողություններին հետևելու համար բաժանորդագրվեք մեր տեղեկագրին:



 

Այլ պամություններ ու հոդվածներ

article Նորություններ

Artbox-ը սկսում է խթանել 12 ստեղծարար բիզնեսները Հայաստանում 

#Artbox Updates

Ստեղծարար բիզնեսները՝ երաժշտական ստուդիաներից մինչև նորաձևության բրենդեր և ոչ միայն, կխթանեն իրենց աճը Artbox Accelerator ծրագրի միջոցով, և նրանցից մինչև 7 բիզնես կստանա մինչև €30,000 եվրոյի չափով դրամաշնորհ

Կարդալ ավելին
article Նորություններ

Artbox Hub աքսելերացիոն ծրագիրն ավարտած 9 խոշոր մշակութային հաստատությունների հատկացվել է €250,000 եվրոյի դրամաշնորհ

#Artbox Updates

Artbox Hub ծրագիրն ամփոփվում է 15 հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող ավարտով և 9 հաստատությունների մինչև €50,000 եվրոյի դրամաշնորհ տրամադրելով՝ ակտիվացնելու իրենց ստեղծագործական կենտրոնները

Կարդալ ավելին
article Պատմություններ

Պատրաստված է Հայաստանում. նվերի տարբերակներ՝ ստեղծված Artbox-ի շրջանավարտների կողմից 

#Artbox Listicles

Կավե իրեր, արհեստակերտ աղանդեր, շարֆեր և այլ յուրօրինակ առաջարկներ Arbox-ի շրջանավարտների կողմից, որոնք Ձեզ կօգնեն տոնական նվերների ընտրության հարցում

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը