Պատմություններ

Պատրաստված է Հայաստանում. նվերի տարբերակներ՝ ստեղծված Artbox-ի շրջանավարտների կողմից 

#Artbox Listicles
Կավե իրեր, արհեստակերտ աղանդեր, շարֆեր և այլ յուրօրինակ առաջարկներ Arbox-ի շրջանավարտների կողմից, որոնք Ձեզ կօգնեն տոնական նվերների ընտրության հարցում

Հրապարակված է դեկտեմբեր 26, 2023

Տոներին ընդառաջ փնտրու՞մ եք յուրահատուկ նվերներ: Բացահայտեք Artbox-ի շրջանավարտների կողմից ստեղծված պրեմիում որակի, եզակի և ստեղծագործ նվերների մեր ընտրանին: Այս ընտրանին ներկայացնում է տարբերվող նվերներ՝ կավից պատրաստված իրերից մինչև հագուստ, արհեստակերտ աղանդեր, նրբագեղ աքսեսուարներ և փայտե խաղալիքներ, որոնք ուրախություն կբերեն ձեր սիրելիներին: Դե ինչ, եկեք սկսենք արվեստի և երևակայության տոնը:

«Հայաստանի թռչունների հեքիաթը» հավաքածու Sea Veroniques-ից

0.1 Ալպիական նրբագեղիկը Sea Veroniques-ի «Հայաստանի թռչունների հեքիաթը» հավաքածուից

0.1 Ալպիական նրբագեղիկը Sea Veroniques-ի «Հայաստանի թռչունների հեքիաթը» հավաքածուից

Artbox Entrepreneur-ի շրջանավարտ Վերոնիկա Բարսեղյանի «Հայ թռչունների հեքիաթը» կերամիկական թռչունների հավաքածուն գովերգում է Հայաստանի բնաշխարհը՝ ներկայացնելով թռչուններ, ինչպիսիք են ալպիական նրբագեղիկը և լայնապոչ եղեգնաթռչնակը: Յուրաքանչյուր կտոր պատրաստված է ձեռքով և փոխանցում է բնության և արվեստի իրականությունների միջև նուրբ հավասարակշռությունը: Հավաքածուն նաև ներառում է մանրակրկիտ ձևավորմամբ թռչնակերպ կրծքազարդեր:

Այս հրաշք թռչունները կարող եք գտնել Չայկովսկի 30 հասցեում գտնվող Վայրապար-ում կամ պատվիրել Sea Veroniques-ի Instagram-յան էջի միջոցով միջազգային առաքման հնարավորությամբ:

"IDENTITY" և "CREATURES" շարքեր Marselin-ից

Անհատական պատվերով պատրաստված հուդի Marselin-ի "IDENTITY" շարքից

Անհատական պատվերով պատրաստված հուդի Marselin-ի "IDENTITY" շարքից

Artbox Entrepreneur-ի շրջանավարտ Մարիամ Ստեփանյանի Marselin ապրանքանիշի "IDENTITY" շարքը ներառում է անհատական պատվերով և չկրկնվող դիզայնով յուրօրինակ բամբակյա հուդիներ։ Այս շարքը առանձնանում է առջևում սպիտակեցման տեխնիկայով, իսկ հետևի մասում տրիկոտաժ գործվածքի վրա բամբակյա թելերի կարերով պատրաստված յուրօրինակ նկարազարդումներով:

Միևնույն ժամանակ, "CREATURES" շարքը ներկայացնում է լինոփորագրությամբ տպագրված գուլպաներ, բացիկներ և կպչուն պիտակներ, որոնք առանձնահատուկ նկարազարդումներով կցուցադրեն ձեր ոճը:

Բացահայտեք "CREATURES" և "IDENTITY" շարքերը, որոնց վաճառքը հասանելի է բացառապես Marselin Apparel Instagram-յան էջի միջոցով:

Արհեստակերտ հրուշակեղեն B’Nur Pastry-ից

B’Nur Pastry. Մանդարինով տարտ

B’Nur Pastry. Մանդարինով տարտ 

Artbox Incubator-ի շրջանավարտ Իզաբելլա Ավետիսյանի B’Nur Pastry հրուշակեղենի ապրանքանիշն առաջարկում է աղանդերի համեղ տեսականի, այդ թվում վանիլային մադլեն, նուգա, շոկոլադե տորթ և տարտի լայն ընտրանի՝ տանձով, ընկույզով, ցիտրուսային, պնդուկով և մանդարինով։ Յուրաքանչյուրը եզակի համով և բաղադրությամբ գլուխգործոց է՝ բացառիկ ճշգրտությամբ և ստեղծագործ մոտեցմամբ պատրաստված կատարյալ նվեր հրուշակեղենի սիրահարների համար:

Բացահայտեք Իզաբելլա Ավետիսյանի պատրաստած աղանդերը և ստեղծեք ձեր վեց կտորից բաղկացած հատուկ տուփը B’Nur Pastry-ում: Ինչպես նաև կարող եք գտնել նոր և հատուկ տեսականի ամեն շաբաթ օր Սարյան 16 հասցեում գտնվող «ոչ լույս ոչ մութ»-ում։

Մոխրագույն պայուսակ և արագիլ շարֆեր Mischa-ից

Mischa ապրանքանիշի արագիլ շարֆի գունավոր տարբերակը

Mischa ապրանքանիշի արագիլ շարֆի գունավոր տարբերակը

Artbox Entrepreneur-ի շրջանավարտ Միքայել Սիմոնյանի Mischa ապրանքանիշը ներկայացնում է նրբագեղ արագիլ շարֆեր և մոխրագույն պայուսակ:

Mischa-ի մոխրագույն պայուսակը փարիզյան դիզայնով ստեղծված գլուխգործոց է, որն իր մոխրագույնի բազում երանգներով և մանրակրկիտ վարպետությամբ դեմ է գնում նորմերին՝ ծառայելով իբրև լուռ էլեգանտության խորհրդանիշ:

Սպիտակ արագիլի թռիչքով ոգեշնչված՝ Mischa-ի արագիլ շարֆերը իրենց էլեգանտ դիզայնով գովերգում են երևակայության անսահման լինելը: Երեք գույների և երկու չափսերի հասանելիությամբ այս շարֆերը առաջարկում են ոճային համադրությունների անսահման հնարավորություններ:

Արագիլ շարֆերը ձեռք բերելու և մոխրագույն պայուսակի նախապատվերի գրանցման համար այցելեք Mischa Shop:

Կամարներ, ամրոց, բուրգ և ավելին Koob Toys-ից

Koob Toys կամարներ

Koob Toys կամարներ 

Artbox Entrepreneur-ի շրջանավարտ Տաթևիկ Վասիլյանի Koob Toys փայտե խաղալիքների լայն հավաքածուն ներառում է կամարներ, բուրգեր, խորանարդներ, լավա և ամրոց, որոնք պարզ և խարիզմատիկ են: Բնական նյութերից պատրաստված այս խաղալիքները զարգացնում են երեխայի ստեղծագործական ունակությունները, երևակայությունը և շարժական հմտությունները:

Խաղալիքները կարող եք պատվիրել Koob Toys Instagram-յան էջի միջոցով կամ գնել՝ այցելելով Թումանյան 37 հասցեում գտնվող Ket market խանութ-սրահ։

Այլ պամություններ ու հոդվածներ

article Պատմություններ

ToneLab: Ռոք երաժշտության դպրոցը

#Ձայնագրման լեյբլ

Իմացեք ավելին Artbox Incubator-ի մասնակից նախագծի մասին

Կարդալ ավելին
article Նորություններ

Artbox Hub աքսելերացիոն ծրագիրն ավարտած 9 խոշոր մշակութային հաստատությունների հատկացվել է €250,000 եվրոյի դրամաշնորհ

#Artbox Updates

Artbox Hub ծրագիրն ամփոփվում է 15 հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող ավարտով և 9 հաստատությունների մինչև €50,000 եվրոյի դրամաշնորհ տրամադրելով՝ ակտիվացնելու իրենց ստեղծագործական կենտրոնները

Կարդալ ավելին
article Պատմություններ

Artbox-ի շրջանավարտները ի օգնություն արցախահայության

#Artbox Listicles

Բարեգործական նախաձեռնություններ Artbox-ի շրջանավարտների կողմից՝ ի աջակցություն արցախցի բռնի տեղահանվածների

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը