Կրթական

M-S-N-ը կամ գլխավոր խորհուրդը, թե ինչպես դասակարգել անելիքները ըստ առաջնայնության որպես արվեստագետ

#Artbox Toolkit
«Պարտադիր, ցանկալի և ոչ պարտադիր, բայց հաճելի»։ Կիրառեք M-S-N-ը՝ ձեր ստեղծագործական նախագիծը հաջողությամբ իրականցնելու համար:

Որտեղի՞ց սկսել ձեր հաջորդ փառատոնի, երաժշտական ​​ստուդիայի բացման կամ նորաձևության ցուցադրության պլանավորումը: Միանշանակ՝ M-S-N-ից: Նկատի ունենք ոչ թե դարերից եկած էլեկտրոնային շփման հարթակը, այլ ծրագրի հաջող իրականացման մի պրակտիկ մեթոդ: M-S-N-ը՝  «Must-Have, Should-Have, and Nice-to-Have» (Պարտադիր ցանկալի և ոչ պարտադիր, բայց հաճելի», կօգնի ձեզ մտածել ձեր գործողությունների մասին ըստ առաջնայնության և առանձնացնել այն կետերը, որոնք էական նշանակություն ունեն ձեր ստեղծագործական նախագծի հաջող իրականցման համար:

  1. Պարտադիր անելիքներ․ որևէ կինոփառատոն չի կարող կայանալ առանց ցուցադրությունների, որևէ համերգ՝ առանց ձայնային համակարգ վարձելու և որևէ նորաձևության ցուցադրություն՝ առանց նոր հավաքածուի: Սրանք պարտադիր պայմաններ են, որպեսզի նախագիծը իրականացվի և հաջող ընթացք ունենա։ Դուք կկորցնեք ձեր լսարանին և գործընկերներին, եթե ձեր կազմակերպած միջոցառումը չհամապատասխանի ամենաբարձր ստանդարտներին: Աշխատեք ձեր պարտադիր անելիքների վրա առանց հապաղելու և միշտ դիտարկեք դրանք որպես առանցքային կետեր:
     
  2. Ցանակալի անելիքներ․ այն գործողություններն են, որոնք կարևոր են, բայց ոչ էական նախագիծը հաջողված և ամբողջական համարվելու համար: Օրինակ, անհրաժեշտ սարքավորումներն ապահովելուց և շուկայի ձեր հետազոտությունն իրականացնելուց հետո դուք հասկացաք, որ 24/7 բաց լինելը մրցակցային առավելություն կտա ձեզ: Գիշերային հերթափոխի կազմակերպումը ցանկալի անելիք է: Աշխատանքային ծանրաբեռնվածության առումով այն ձեզ  ժամանակի մեջ մանևրելու հնարավորություն է տալիս, բայց այս անելիքները շարունակում են առաջնահերթ մնալ և պետք է իրականցվեն հնարավորինս շուտ:
     
  3. Ոչ պարտադիր, բայց հաճելի անելիքներ․ հնարավոր է և իրատեսական, որ պատմասացության փառատոնը տեղի ունենա առանց երեխաների համար նախատեսված հատուկ ծրագիր առաջարկելու կամ որ թատրոնը աշխատի առանց ճաշարանի: Սրանք տարրեր են, որոնք հիանալի կլիներ ունենալ, բայց էական չեն նախագծի իրականացման համար: Կարող եք այդ անելիքները հետաձգել կամ դարձնել ոչ առաջնային, եթե ժամանակը, ռեսուրսները կամ այլ գործոններ խոչընդոտո են հանդիսանում դրանք իրականացնելու համար:

 

M-S-N-ը օգտակար է կիրառել նախագծի սկզբում. թվարկեք ձեր բոլոր հնարավոր անելիքները և դասակարգեք դրանք ՝ ըստ առաջնայնության, որպեսզի հստակ պատկերացում ունենաք, թե ինչից է պետք սկսել: Նախ լրացրեք «Պարտադիր անելիքները», որոնց կհետևեն մնացած անելիքները՝ ըստ ժամանակի և ռեսուրսների հասանելիության:

Ձեր նախագիծը զարգացնելիս՝ M-S-N մտածողությունը կծառայի որպես ուղեցույց, որը կօգնի ձեզ միշտ առաջ շարժվել ճիշտ ուղղությամբ: Շատ հաճախ, ոգևորված մեր երկարաժամկետ տեսլականի մեծ պատկերից, մենք փորձում ենք ամեն ինչ անել միանգամից: Իբրև ստեղծագործողներ՝ մենք հաճախ շփոթում ենք այն, ինչը մեզ համար գրավիչ է, և այն, ինչը կարևոր է տվյալ պահին նախագծի համար՝ այդպիսով կորցնելով իրական պատկերը և անտեսելով ունեցած ռեսուրսները: Կենտրոնացեք ձեր պարտադիր անելիքների վրա և շարունակեք տեղ թողնել հնարավոր բարելավումների համար։ Հռոմը և Հոլիվուդը մեկ օրում չեն կառուցվել:

Որպեսզի օգնենք ձեզ ըստ առաջնայնության սահմանել ձեր անելիքները ձեր գեղարվեստական ​​նախագիծը մեկնարկելիս կամ զարգացնելիս, մենք պատրաստել ենք M-S-N աշխատաթերթիկ, որը կարող եք ներբեռնել այստեղից:

Այլ պամություններ ու հոդվածներ

article Կրթական

Արդյո՞ք Ձեր ստեղծարար գաղափարը ունի շուկայական ներուժ։ Հարցրե՛ք ձեր հաճախորդներին։ 
 

#Artbox Toolkit

3 կարևոր հարց որ կարող եք տալ ձեր գնորդներին նախքան ստեղծարար արտադրանք, ծառայություն կամ բիզնես մեկնարկելը

Կարդալ ավելին
article Պատմություններ

ToneLab: Ռոք երաժշտության դպրոցը

#Ձայնագրման լեյբլ

Իմացեք ավելին Artbox Incubator-ի մասնակից նախագծի մասին

Կարդալ ավելին
article Նորություններ

Artbox-ը ողջունում է 15 մշակութային հաստատությունների

#Artbox Updates

Մեկնարկեց Artbox Hub ծրագիրը՝ ստեղծելու ցայտուն մշակութային կենտրոններ Հայաստանի ստեղծարար համայնքների համար

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը