Link Copied
Artbox-ը ողջունում է 15 մշակութային հաստատությունների
Հրապարակված է հուլիս 19, 2023
Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել 15 մշակութային հաստատություններ, որոնք կմասնակցեն Artbox Hub ծրագրին, որը աննախադեպ հնարավորություն է տալիս այդ կազմակերպություններին իրենց տարածքները վերածել կենսունակ մշակութային կենտրոնների իրենց համայնքների համար: Ծրագրիը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում
2023 թվականի հունիսից հուլիս ամիսներին մասնակից կազմակերպությունները, որոնք ներկայացնում են թատրոնի, երաժշտության, տեսողական արվեստի և այլ ստեղծագործական ոլորտները, կաշխատեն միջազգային հաստատությունների բարձրակարգ մենթորների և հայտնի մշակութային առաջնորդների հետ՝ վերանայելու իրենց մոտեցումը մարքեթինգին, հանդիսատեսի ներգրավվածությանը և եկամուտների մոդելներին, մշակելու իրենց տարածքները ակտիվացնելու ռազմավարություն և ստեղծելու մատչելի և հետաքրքիր մշակութային կիզակետեր: Ծրագրի ավարտին հաստատությունները կներկայացնեն իրենց նախագծերը՝ ակտիվացնելու իրենց տարածքները որպես ստեղծագործական կենտրոններ, և նրանցից լավագույնները կարժանանան դրամաշնորհների՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար:
Artbox Hub-ին մասնակցող 15 հաստատություններն են՝
«Creative Armenia-ն հպարտ է մեկնարկել Artbox-ի այս հատուկ թողարկումը: Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ Հայաստանում ստեղծարար արդյունաբերության պարադիգմային փոփոխություն մտցնելու և արվեստագետներին բիզնես գիտելիքներով, ձեռնարկատիրական հմտություններով և առևտրային հաջողության ֆինանսավորում տրամադրելու, մենք արդեն ինկուբացրել և աքսելերացրել ենք ավելի քան 85 ստեղծագործական նախագծեր և ավելի քան 110 արվեստագետների: Այս ամենով հանդերձ, Artbox Hub-ը ոչ միայն կաջակցի առանձին արվեստագետներին կամ նախագծերին, այլև կաշխուժացնի Հայաստանի ողջ մշակութային էկոհամակարգը՝ 15 ակնառու և երկարաժամկետ պատմությամբ մշակութային հաստատություններ դարձնելով ավելի համայնքային, ավելի առևտրային և նորարար», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։
«Katapult-ը ոգևորված է Creative Armenia-ի հետ Artbox-ի այս հաջորդ փուլի մեկնարկով, որը մշակութային ասպարեզում իսկապես եզակի կլինի բիզնեսի և ձեռնարկատիրական կրթության առումով: Շատ հաճախ մեր մշակութային հաստատությունները դուրս են մնում արվեստի բիզնեսի մասին խոսակցությունից, սակայն կայուն, բարգավաճ հաստատությունները առանցքային նշանակություն ունեն մշակութային ժառանգության պահպանման և առաջմղման համար: ՀԲԸՄ-ն արդեն մի քանի տասնամյակ աջակցում է Հայաստանի մշակութային հաստատություններին, և մենք ոգևորված ենք այս հնարավորությամբ ոչ միայն ֆինանսական, այլ նաև բիզնես գիտելիքներով աջակցելու: Հաջողություն Hub-ի բոլոր մասնակիցներին: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե ինչ արդյունքների կհասնեք», - ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ստեղծագործական ռազմավար և ղեկավար Աննա Գարգարյանը։
Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ Artbox-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է արվեստի աշխարհի համար՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ արվեստի բոլոր ոլորտներում գործող անհատներին, նախագծերին և կազմակերպություններին։ Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով Artbox-ը զարգացնում է առևտրային կենսունակություն, լսարանի աճ և ներդրումային ստեղծագործական արտադրանքներ:
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։
24 Ստեղծարար ձեռներեցներ արժանացել են կարիերայի խթանման գրանտերի
Ստեղծագործողները հաջողությամբ ավարտում են Artbox Entrepreneur ծրագիրը
ToneLab: Ռոք երաժշտության դպրոցը
Իմացեք ավելին Artbox Incubator-ի մասնակից նախագծի մասին
M-S-N-ը կամ գլխավոր խորհուրդը, թե ինչպես դասակարգել անելիքները ըստ առաջնայնության որպես արվեստագետ
«Պարտադիր, ցանկալի և ոչ պարտադիր, բայց հաճելի»։ Կիրառեք M-S-N-ը՝ ձեր ստեղծագործական նախագիծը հաջողությամբ իրականցնելու համար: