Link Copied
«Շարունակել, հրաժարվել, սկսել». 3 պարզ քայլ համատեղ որոշումներ ընդունելու համար
Այսօր լավ օր է ներկան գնահատելու, մտքեր հավաքելու, ճշտումներ անելու և ձեր ազգային օպերայի, ֆոտոլաբի կամ նորաձևության ապրանքանիշի հետագա անելիքները բացահայտելու համար: Ներբեռնեք մեր ձևանմուշը կամ վերցրեք մի թուղթ, հրավիրեք ձեր թիմին արդյունավետ զրույցի և թույլ տվեք «շարունակելու, հրաժարվելու, սկսելու» մոգությունը իրականանա:
«Շարունակել, հրաժարվել, սկսել» բանաձևը (“Keep, Drop, Start”) խրախուսում է քննադատական բայց կառուցողական մտածողությունը, օգնում է գնահատել այն, ինչ արել եք մինչ այժմ և նպաստում է նոր հնարավորությունների բացահայտմանը: Ուսումնասիրելով, թե ինչը պետք է պահպանվի, հեռացվի և նախաձեռնվի՝ ստեղծագործական թիմերը կարող են օպտիմալ կերպով առաջընթաց ապահովել ընդհանուր և ցանկալի ուղղություններով:
1․ Շարունակել
Նախ, հպարտացեք ձեր հաղթանակներով՝ ինքներդ ձեզ հարցնելով, թե ինչն է ընդհանուր առմամբ համարվում հաջողակ, արդյունավետ կամ արժեքավոր: Ինքնագնահատման րոպեն չի վնասի։ Այս քայլը բոլոր այն գործողությունների բացահայտումն է, որոնք մինչ այժմ լավ են աշխատել: Օրինակ՝ համակարգող վարձելը օգնել է ձեզ կենտրոնանալ ձեր զարգացման վրա, դրամահավաքի ջանքերն արդյունք են տվել և օգնել գտնել ձեր առաջին հովանավորին, ձեր ներդրումները մարքեթինգում կրկնապատկել են ձեր վաճառքները։ Թվարկեք այն, ինչ դուք միասին ցանկանում եք պահպանել և շարունակել անել՝ առաջ գնալու համար. երկարաձգեք համակարգողի պայմանագիրը և շարունակեք դրամահավաքի և շուկայավարման ձեր ջանքերը:
2․ Հրաժարվել
Այժմ ժամանակն է վերացնել անսարքությունները։ Բացահայտ անդրադրձեք ակնհայտ անհաջողություններին ու խնդիրներին, սակայն փորձելով հասկանալ, թե ինչը ձեզ շեղեց ձեր հիմնական առաքելությունից: Ի՞նչն էր նախկինում տեղին, բայց այլևս չի հուզում թիմին: Ի՞նչն է չափազանց ռեսուրսատար: Ի՞նչն է խանգարել ձեզ հասնել ձեր նպատակներին: Հրաժարվեք կազմակերպել ձեր ամենամյա փառատոնը, եթե փառատոնի մասնակիցները ձանձրանում են, դադարեցրեք տոնավաճառների մասնակցությունը, եթե դուք չեք կարողանում վաճառել բավականաչափ խեցեղեն՝ ծախսերը հոգալու համար, և մի կողմ դրեք ձեր սոցիալական մեդիայի ալիքներից որևէ մեկը, եթե կարծում եք, որ այն արդյունավետ չէ: Ոչ արդյունավետ, հնացած կամ անհարկի գործողությունները պետք է վերացվեն՝ զվարճանքի և աճի համար ճանապարհ բացելու համար:
3․ Սկսել
Քննարկումը եզրափակեք թարմացնող մտագրոհով, որով կձևավորեք այն, ինչ կա ձեր ստեղծագործական հորիզոնում: Որո՞նք են այն նոր տարրերը կամ գործողությունները, որոնք պետք է ներդրվեն՝ ձեր ստեղծարար նախաձեռնությունն ուժեղացնելու, բացերը լրացնելու և ձեր երազանքներին ավելի մոտեցնելու համար: Սրանք կարող են լինել նորարարական գաղափարներ, այլընտրանքային մոտեցումներ կամ հայտնի լավագույն փորձառություններ, որոնք կարող են մոտիվացնել և նպաստել բարելավվմանը։ Միգուցե ժամանակն է թողարկել ձեր հարսանեկան պարագաների հավաքածուն, կազմակերպել VR ներկայացումներ կամ ձեր առաջին դաշնամուրային համերգը լճի վրա:
«Շարունակել, հրաժարվել, սկսել» խաղալիս խուսափեք ընդհանուր սխալներից.
- Համոզվեք, որ այն ինչ պետք է «շարունակեք» արդարացված է կատարողականի թվերով և համաձայնեցված է ամբողջ թիմի կողմից:
- Մի շրջանցեք «հրաժարվեքը». մշտական ռեսուրսների դեպքում ձեզ հարկավոր կլինի հրաժարվել մի քանի բանից, որպեսզի ազատեք մտքերը, հմտությունները և կենտրոնանաք զարգացման վրա:
- Մի չափազանցրեք «սկսելը». Այն պետք է լինի իրատեսական՝ հիմնվելով ձեր տրամադրության տակ եղած ռեսուրսների վրա:
Որպեսզի օգնենք ձեզ սկսել զրույցը և կայացնել ռազմավարական որոշումնեն, մենք պատրաստել ենք «Շարունակել, հրաժարվել, սկսել» ձևանմուշը: Ներբեռնեք այստեղից:
Արդյո՞ք Ձեր ստեղծարար գաղափարը ունի շուկայական ներուժ։ Հարցրե՛ք ձեր հաճախորդներին։
3 կարևոր հարց որ կարող եք տալ ձեր գնորդներին նախքան ստեղծարար արտադրանք, ծառայություն կամ բիզնես մեկնարկելը
Artbox-ը ողջունում է 15 մշակութային հաստատությունների
Մեկնարկեց Artbox Hub ծրագիրը՝ ստեղծելու ցայտուն մշակութային կենտրոններ Հայաստանի ստեղծարար համայնքների համար
Մեկնարկվեց Artbox Accelerator ծրագիրը. ընդունվում են հայտեր։
Artbox Accelerator-ը կխթանի Հայաստանում ստեղծարար բիզնեսները և կտրամադրի 30,000 եվրոյի չափով դրամաշնորհ