Նորություններ

Մեկնարկվեց Artbox Accelerator ծրագիրը. ընդունվում են հայտեր։

#Artbox Updates
Artbox Accelerator-ը կխթանի Հայաստանում ստեղծարար բիզնեսները և կտրամադրի 30,000 եվրոյի չափով դրամաշնորհ

Creative Armenia-ն ուրախ է պաշտոնապես մեկնարկել Artbox Accelerator ծրագիրը և հայտերի ընդունումը։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ` «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում։

Artbox Accelerator-ը 8-շաբաթյա առցանց ծրագիր է ստեղծված Հայաստանում բոլոր ստեղծարար ոլորտներում գործող բիզնեսների համար, որը նրանց աննախադեպ հնարավորություն է ընձեռում զարգացնելու և խթանելու իրենց բիզնեսը, ընդլայնելու իրենց լսարանը և դառնալու ավելի շահութաբեր։

Աշխատելով առաջատար մենթորների և հայաստանյան ու միջազգային հաստատությունների առաջնորդների հետ մասնակցող կազմակերպությունները կմշակեն զարգանալու և հզորանալու ռազմավարություն՝ ընդլայնելով իրենց ծառայությունները, լսարանը, մարքեթինգը և այլն։ Ծրագրի ավարտին մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնեսները խթանելու նախագծերը, և դրանցից լավագույնները կընտրվեն ստանալու 30,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2023թ.-ի հուլիսի 30-ը։ Ծրագրին ծանոթանալ և հայտերը ներկայացնել կարող եք artbox.am/hy/accelerator կայքէջում։

«Մենք արդեն իրականացրել ենք Artbox-ի երեք ճյուղերը ստեղծագործողների և արվեստագետների համար՝ Incubator, Entrepreneur և Hub ծրագրերը։ Այժմ մեծ ոգևորությամբ մեկնարկում ենք Artbox-ի չորրորդ և վերջին բաղադրիչը, որը միանալով մնացածին ստեղծում է Artbox-ի ամբողջական հզոր պատկերը առ այն, թե ինչպես է ծրագրիրը ազդում Հայաստանի ստեղծագործական էկոհամակարգի վրա», –  ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։ «Artbox Accelerator-ի միջոցով մենք խթանելու ենք արդեն իսկ գոյություն ունեցող ստեղծարար բիզնեսները և նրանց տրամադրելու ենք բոլոր անհրաժեշտ գործիքները՝ իրենց սահմանները ընդլայնելու համար»:

Ծրագիրը բաց է բոլոր այն ստեղծարար բիզնեսների համար որոնք իրենց գործուոնեությունը ծավալում են Հայաստանի Հանրապետության սահմաններում և ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց եկամուտները, լսարանը, և բրենդի ճանաչելիությունը։ Մենք փնտրում ենք այնպիսի ստեղծարար կազմակերպություններ, որոնք առաջ են մղում ստեղծագործականության սահմանները և պատրաստ են ուսումնասիրել առևտրային հնարավորություններն ու ավելացնել իրենց շահույթները։

«Artbox Accelerator-ը Artbox-ի շարքի բնական հաջորդ քայլն է՝ ձեռնարկատիրական ցիկլը ավարտելու համար: Որքան առաջ ենք շարժվում Artbox-ի ճամփորդությանը, այնքան ավելի շատ ենք հասկանում Katapult-ում, որ ստեղծագործական բիզնեսի տեսակները շատ տարբեր են, և նույնքան տարբեր են դրանց զարգացման փուլերը: Կարևոր է, որ մենք առաջարկենք ձեռնարկատիրական ծրագրերի այս ամբողջ շարքը՝ ստեղծարար հատվածի բազմազան կարիքները բավարարելու համար», – ասաց Աննա Կ․ Գարգարյանը, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավարը։ 

Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ Artbox-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է արվեստի աշխարհի համար՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ արվեստի բոլոր ոլորտներում գործող անհատներին, նախագծերին և կազմակերպություններին։ Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով Artbox-ը զարգացնում է առևտրային կենսունակություն, լսարանի աճ և ներդրումային ստեղծագործական արտադրանքներ:
 

Այլ պամություններ ու հոդվածներ

article Պատմություններ

ToneLab: Ռոք երաժշտության դպրոցը

#Ձայնագրման լեյբլ

Իմացեք ավելին Artbox Incubator-ի մասնակից նախագծի մասին

Կարդալ ավելին
article Նորություններ

Artbox-ը ողջունում է 15 մշակութային հաստատությունների

#Artbox Updates

Մեկնարկեց Artbox Hub ծրագիրը՝ ստեղծելու ցայտուն մշակութային կենտրոններ Հայաստանի ստեղծարար համայնքների համար

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը