Նորություններ

Մեկնարկվեց Artbox Hub ծրագիրը. ընդունվում են հայտեր։

#Artbox Updates
Artbox Hub-ը կխթանի Հայաստանում մշակութային հաստատությունները և կտրամադրի 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ

Creative Armenia-ն ուրախ է պաշտոնապես մեկնարկել Artbox Hub ծրագիրը և հայտերի ընդունումը։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ` «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։ 

8-շաբաթյա առցանց ծրագիր է՝ ստեղծված հատուկ Հայաստանում բոլոր ստեղծարար ոլորտներում գործող մշակութային հաստատությունների համար։ Ծրագիրը մասնակցող հաստատություններին տրամադրում է հնարավորություն իրենց տարածքը վերածելու իրենց համայնքի համար ցայտուն մշակութային կենտրոնների։ 

Աշխատելով առաջատար մենթորների և միջազգային մշակութային հաստատությունների առաջնորդների հետ մասնակցող կազմակերպությունները կվերաիմաստավորեն իրենց մոտեցումը մարքեթինգին, հաճախորդների ակտիվացմանը և եկամտի մոդելներին։ Նրանք կմշակեն ռազմավարություն՝ իրենց տարածքներին նոր շունչ տալու ու հասանելի ու հետաքրքիր մշակութային կենտրոններ ստեղծելու համար։ Ծրագրի ավարտին հաստատությունները կներկայացնեն իրենց տարածքները մշակութային ստեղծարար կենտրոնների վերածելու նախագծերը, և դրանցից լավագույն 3-ը կընտրվեն՝ ստանալու 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ և բրենդավորման աջակցություն՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2023թ.-ի ապրիլի 28-ը։ Ծրագրին ծանոթանալ և հայտերը ներկայացնել կարող եք artbox.am/hub կայքէջում։

«Յուրաքանչյուր Artbox ծրագրով մենք կենսական աջակցություն ու հարացույցի փոփոխություն ենք բերում արվեստի ոլորտի բոլոր գործիչներին՝ լինեն նրանք անհատ արվեստագետներ, ստեղծարար թիմեր, թե մշակութային կազմակերպություններ», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։ «Artbox Hub-ը այս շարքի նոր ծրագիր է, որը նոր թափ կտա Հայաստանի մշակութային հաստատություններին, կօգնի բացահայտել նրանց և նրանց համայնքների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև կակտիվացնի նրանց որպես ստեղծարար կենտրոններ՝ հեղինակային 8-շաբաթյա ծրագրի, մենթորությունների, բրենդավորման և 50,000 եվրոյի չափով ֆինանսավորման միջոցով։ Սա նախադեպը չունեցող հնարավորություն է մշակութային բոլոր հաստատությունների համար»։

Ընդունվում են հայտեր ստեղծարար հաստատություններից, որոնք իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանի Հանրապետության սահմաններում և ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց համայնքի ներգրավումը, եկամուտները և տեսանելիությունը։ Ծրագիրը նախատեսված է ստեղծարար բոլոր ոլորտներում գործող կազմակերպությունների և տարածքների համար, որոնք կարիք ունեն մշակելու նոր մոտեցումներ իրենց համայնքներում և արվեստի ոլորտում ավելի ներգրավված, ակտիվ ու կայուն ներկայություն հաստատելու համար։ 

««Կատապուլտի» թիմը գիտակցում է, որ կայուն մշակութային հաստատություններ ունենալը կենսական նշանակություն ունի բեղուն ստեղծարար էկոհամակարգի համար։ Artbox Hub-ը բացառիկ հնարավորություն է մշակութային հաստատությունների համար ներկայացնելու և զարգացնելու առևտրայնորեն կենսունակ ծրագրեր և նախագծեր՝ խթանելու իրենց ընդհանուր եկամուտները, միաժամանակ ակտիվացնելով կապը համայնքի հետ և զարգացնելով իրենց հասարակական արդիականությունը՝ «կիզակետ» բառի իրական իմաստով» – ասաց Աննա Կ․ Գարգարյանը, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավարը։ 

Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ Artbox-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է արվեստի աշխարհի համար՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ արվեստի բոլոր ոլորտներում գործող անհատներին, նախագծերին և կազմակերպություններին։ Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով Artbox-ը զարգացնում է առևտրային կենսունակություն, լսարանի աճ և ներդրումային ստեղծագործական արտադրանքներ:

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։ 

Այլ պամություններ ու հոդվածներ

article Պատմություններ

Բեբուկ՝ շարժական թատրոն կայուն առաքելությամբ 
 

#Թատրոն

Իմացեք ավելին Artbox Incubator-ի դրամաշնորհին արժանացած նախագծերից մեկի մասին

Կարդալ ավելին
article Կրթական

Արդյո՞ք Ձեր ստեղծարար գաղափարը ունի շուկայական ներուժ։ Հարցրե՛ք ձեր հաճախորդներին։ 
 

#Artbox Toolkit

3 կարևոր հարց որ կարող եք տալ ձեր գնորդներին նախքան ստեղծարար արտադրանք, ծառայություն կամ բիզնես մեկնարկելը

Կարդալ ավելին
article Նորություններ

Artbox-ը ողջունում է 15 մշակութային հաստատությունների

#Artbox Updates

Մեկնարկեց Artbox Hub ծրագիրը՝ ստեղծելու ցայտուն մշակութային կենտրոններ Հայաստանի ստեղծարար համայնքների համար

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը