Նորություններ

Artbox-ը խթանում է 16 ստեղծարար բիզնեսներ Հայաստանում

#Artbox Updates
Ստեղծարար բիզնեսները կխթանեն իրենց աճը Artbox Accelerator ծրագրի միջոցով, և նրանցից մինչև 7 բիզնեսից յուրաքանչյուրը կստանա մինչև €30,000 եվրո դրամաշնորհ։

Հրապարակված է հունիս 10, 2024

Creative Armenia-ն ուրախ է ներկայացնելու 16 ստեղծարար բիզնեսների, որոնք սկսել են իրենց աքսելերացիոն ճանապարհորդությունը: Artbox Accelerator ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում այս ընկերություններին՝ արդյունավետորեն զարգացնելու իրենց բիզնեսները և զգալի ազդեցություն ունենալու ստեղծարար արդյունաբերության զարգացման մեջ:

2024 թվականի հունիսի սկզբից մինչև հուլիսի վերջ ընկած ժամանակահատվածում՝ 8 շաբաթների ընթացքում, ընտրված թիմերը կմասնակցեն շաբաթական աշխատարաններին, անհատական խորհրդատվություններին և կկատարեն նպատակային առաջադրանքներ, որոնք նախատեսված են նրանց աճը խթանելու համար։ Մենթորների շարքում են փորձագետներ և հաջողակ ձեռներեցներ, որոնք փորձառություն ունեն այնպիսի առաջատար ընկերություններում և հաստատություններում, ինչպիսիք են LEGO®-ն, Parsons-ը, Burberry-ն և ուրիշ մենթորներ, որոնք միանում են ծրագրին աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Դանիայից, Նիդեռլանդներից և այլ երկրներից:

Artbox Accelerator-ը կուղղորդի ստեղծարար բիզնեսներին մեծացնելու իրենց հաճախորդների ներգրավվածությունը, խթանելու վաճառքը, կայունություն ձեռք բերելու և ավելին։ Ծրագիրը կեզրափակվի իրենց լավագույնս դրսևորած մինչև 7 բիզնեսների ընտրմամբ, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի մինչև 30,000 եվրո դրամաշնորհ՝ Artbox-ի ընթացքում իրենց կողմից մշակված բիզնեսի աճի նախագիծն իրականացնելու նպատակով։

Artbox Accelerator-ին մասնակցող 16 ստեղծարար բիզնեսներն են՝

  • AAA Audio (Երաժշտական արտադրություն)
    Հայկական երաժշտական ​​տեխնոլոգիական ընկերություն, որը մասնագիտացած է վիրտուալ գործիքների ստեղծման և հեռահար ձայնագրման ծառայությունների մատուցման մեջ։ 
  • Ակտուալ արվեստ (Հրատարակչություն)
    Հայկական մշակութային կազմակերպություն, որը մասնագիտացած է խթանելու գերազանցությունն արվեստում և մշակութային երկխոսությունները բազմաբնույթ հրատարակչությունների միջոցով։ 
  • Amara (Երաժշտական հրատարակչություն)
    Երաժշտական ​​հրատարակչության առաջատար հարթակ, որն օգնում է արտիստներին ձեռք բերել նոր, համաշխարհային ճանաչում: 
  • Avetis (Նորաձևություն)
    Կաշեգործության ստուդիա, որտեղ ստեղծվում են ձեռագործ յուրահատուկ և մշտապես արդիական կաշվե իրեր։
  • Bars Media (Ֆիլմարտադրություն)
    Վավերագրական ֆիլմերի ստուդիա, որը ստեղծում է մարդակենտրոն և ազդեցիկ պատմություններ։
  • Cyber Folk (Երաժշտական ​​կրթություն)
    Երաժշտական ​​կրթական հարթակ, որը տրամադրում է օնլայն և օֆլայն դասընթացներ երաժշտության արտադրության, դիջեյինգի և կենդանի կատարումների վերաբերյալ: 
  • Film Locations: Armenia (Ֆիլմարտադրություն)
    Բիզնես, որի նպատակն է հայկական տեսարժան վայրերը ներկայացնել արևմտյան լավագույն արտիստների և ապրանքանիշների երաժշտական ​​տեսահոլովակներում և գովազդներում:
  •  HAYFILM CLUSTER (Արվեստի կենտրոն)
    Արվեստի բազմաոլորտ կենտրոն, որն աջակցում է տեղացի տաղանդներին երաժշտության, վիզուալ արվեստի և կայուն արտադրության ոլորտներում՝ հիմք ընդունելով ներառականությունը, նորարարությունը և կայունությունը:
  •  Library for Architecture (Արվեստի կենտրոն)
    Բազմաֆունկցիոնալ տարածք, որը ծառայում է որպես անկախ հարթակ ճարտարապետության տեսության շուրջ քննարկումների և նոր գաղափարների ներկայացման համար, ինչպես նաև ներկայանում է կից գործող մոդելների և մակետների արվեստանոցով։ 
  • Man In Town (Նորաձևություն)
    Հայաստանում արտադրված ժամանակակից առօրյա հագուստ և աքսեսուարներ տղամարդկանց համար, որը միախառնում է ավանդական ոճերը ժամանակակից միտումների և երևանյան ոգու հետ։ 
  • Mihr Theatre (Կատարողական արվեստ)
    Թատրոն, որը բացահայտում է յուրաքանչյուր շարժման փիլիսոփայական խորությունը՝ միավորելով նկարչությունը, հոգեբանությունը, պարը, փիլիսոփայությունն ու դրամատիկական արվեստը: 
  • Moov Studio (Անիմացիոն ստուդիա)
    Անիմացիոն ստուդիա շարժական դիզայնի (մոուշն-դիզայն) ուղղվածությամբ, որը զբաղվում է բացատրողական գովազդային հոլովակների ստեղծմամբ։ 
  • Narine P (Արվեստ և արհեստ)
    Բիզնես, որը մասնագիտացած է տուֆ քարերով խաչքարերի և հայկական զարդանախշերի պատրաստման, զբոսաշրջության խթանման, վարպետության դասերի և խաղերի արտադրության մեջ: 
  • Popok Animation (Անիմացիոն ստուդիա)
    Ստուդիա, որը համակարգչային գրաֆիկայի ծառայությունների մատուցումից անցում է կատարում սեփական անիմացիոն շարքերի և ֆիլմերի մշակմանն ու արտադրությանը՝ նպատակ ունենալով աշխուժացնել հայկական անիմացիայի ոլորտը և ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում: 
  • Proper Studios (Ստեղծագործական գործակալություն)
    Երևանում և Լոնդոնում գործող ստեղծագործական գործակալություն, որը տրամադրում է բարձր որակի դիզայն և հաղորդակցման ազդեցիկ արտադրանք՝ օգնելով հաճախորդներին հասնելու իրենց նպատակներին:  
  • VINTABILIA (Նորաձևություն)
    Վերամշակված հագուստի ապրանքանիշ, որը վերասահմանում է նորաձևության արտադրության մոտեցումը՝ համաշխարհային ուսումնասիրությունների և կայունության, որակի ու ստեղծարարության միջոցով:

    «Մենք ուրախ ենք աքսելերացնել 16 տարբեր ստեղծագործական ստարտափների այս շարքը: Առաջնորդելով էքսպոնենտալ առևտրային աճի ներուժ ունեցող մշակութային ձեռնարկությունները և ֆինանսավորում տրամադրելով նրանց աճի համար՝ մենք վերասահմանում ենք մշակութային լանդշաֆտը Հայաստանում՝ բերելով նորարարություն, ապահովելով ավելի բարձր զբաղվածություն ստեղծարար ոլորտում և կայուն աճ», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։ 

Այլ պամություններ ու հոդվածներ

article Նորություններ

Artbox Hub աքսելերացիոն ծրագիրն ավարտած 9 խոշոր մշակութային հաստատությունների հատկացվել է €250,000 եվրոյի դրամաշնորհ

#Artbox Updates

Artbox Hub ծրագիրն ամփոփվում է 15 հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող ավարտով և 9 հաստատությունների մինչև €50,000 եվրոյի դրամաշնորհ տրամադրելով՝ ակտիվացնելու իրենց ստեղծագործական կենտրոնները

Կարդալ ավելին
article Նորություններ

Artbox Accelerator-ը հատկացրել է 210,000 եվրոյի դրամաշնորհ 9 ստեղծարար բիզնեսների

#Artbox Updates

12 ստեղծարար բիզնեսներ հաջողությամբ ավարտեցին Artbox Accelerator 8-շաբաթյա ծրագիրը և նրանցից 9 բիզնեսներից յուրաքանչյուրը ստացավ մինչև 30,000 եվրոյի դրամաշնորհ՝ խթանելու իրենց բիզնեսների աճը:

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը