Artbox Accelerator-ը հատկացրել է 210,000 եվրոյի դրամաշնորհ 9 ստեղծարար բիզնեսների
#Artbox Updates
12 ստեղծարար բիզնեսներ հաջողությամբ ավարտեցին Artbox Accelerator 8-շաբաթյա ծրագիրը և նրանցից 9 բիզնեսներից յուրաքանչյուրը ստացավ մինչև 30,000 եվրոյի դրամաշնորհ՝ խթանելու իրենց բիզնեսների աճը:
Հրապարակված է հունվար 24, 2024
Creative Armenia-ն հաջողությամբ ավարտում է Artbox Accelerator հեղինակային ծրագիրը, որի նպատակն է խթանել ստեղծարար ոլորտներում գործող բիզնեսների աճը:
2023 թվականին հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում երաժշտության, նորաձևության, անիմացիայի, մշակութային միջոցառումների և այլ ոլորտներից 12 ստեղծարար բիզնեսներ մասնակցեցին Artbox-ի ծրագրին՝ զարգացնելու իրենց բիզնեսի շահութաբերությունը և ընդլայնելու իրենց լսարանները: 8-շաբաթյա ծրագրի ընթացքում ընտրված թիմերը աշխատել են փորձագետ և կայացած ձեռներեց մենթորների հետ Հայաստանից և արտերկրից՝ Էստոնիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Եգիպտոսից:
Ծրագրի աշխատարանները ընդգրկում էին թեմաների լայն շրջանակ՝ բիզնեսի կատարողականի գնահատումից մինչև ապրանքի բարելավում, արդյունավետության օպտիմալացում, աճի նախագծում, հաճախորդների ներգրավում և ավելին:
Artbox Accelerator ծրագիրը հաջողությամբ ավարտած 12 ստեղծարար բիզնեսներն են՝
«Ստեղծարար ոլորտի ստարտափներին դեպի իրենց աճն առաջնորդելը Artbox Accelerator ծրագրի հիմնական նպատակն է, որը ծառայում է Artbox-ի գլխավոր առաքելությանը` արվեստը դարձնել առևտրային առումով ավելի հաջողակ և ֆինանսապես կայուն: Ուրախությամբ կարող ենք նշել, որ նպաստել ենք 12 հզոր ստեղծարար ընկերությունների աճի խթանմանը, որոնք արդեն ունեն նախագծված աճի ծրագրեր և խորքային բիզնես հմտություններ դրանք իրագործելու համար։ Նաև ոգևորությամբ սպասում ենք տեսնել, թե ինչ ազդեցություն կունենան 9 դրամաշնորհ ստացած բիզնեսները մեր մշակույթի և ստեղծարար տնտեսության վրա», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։
Իրենց ստեղծարար բիզնեսների աճը խթանելու նպատակով ընդհանուր 210,000 եվրոյի դրամաշնորհ հատկացվել է հետևյալ 9 մասնակիցներին․
- Արտույտ (Նորաձևության ապրանքանիշ) - 30,000 եվրոյի ամբողջական դրամաշնորհ
Նրբագեղ շարֆերի արտադրություն, որոնք բացահայտում են հայկական մշակույթը՝ հասցնելով այն համաշխարհային մակարդակի։ Նրանց առաջնային նպատակն է դառնալ համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշ: - Բերբերյան Փրոդաքշն Ստուդիոս (Երաժշտական արտադրություն) - 30,000 եվրոյի ամբողջական դրամաշնորհ
Ստուդիա, որը կինոերաժշտության ստեղծման և ձայնի հետարտադրության առաջատարներից է Հայաստանում և արտասահմանում: Նրանց առաջնային նպատակն է ընդլայնել իրենց ստուդիայի ծառայությունները, կատարելագործել տեխնոլոգիաները և համագործակցել արտասահմանյան կինոարտադրական ընկերությունների հետ: - Հովաշ (Նորաձևության ապրանքանիշ) - 30,000 եվրոյի ամբողջական դրամաշնորհ
Զարդերի նուրբ և ձեռագործ արտադրություն, որն ընդգծում է բնության գեղեցկությունն ու անհատական արտահայտչականությունը: Նրանց առաջնային նպատակն է հիմնել հարթակ, որտեղ մարդիկ կարող են ստեղծել իրենց անհատական զարդերը՝ լավագույնս արտահայտելով իրենց անձնական և յուրահատուկ պատմությունները: - Օբերտոն (Երաժշտական արտադրություն) - 30,000 եվրոյի ամբողջական դրամաշնորհ
Երաժշտական ընկերություն, որը համատեղում է ամբողջական աուդիո արտադրության և աուդիո բրենդինգի ծառայությունները՝ սկզբից մինչև վերջ երաժշտական ղեկավարում, առաջխաղացում և արվեստագետների զարգացում: Նրանց առաջնային նպատակն է արտահանել հայկական ժամանակակից երաժշտությունը և այն ավելի ճանաչելի դարձնել միջազգային շուկայում։ - ՕնՕֆֆ ստուդիա (Անիմացիոն ստուդիա) - 30,000 եվրոյի ամբողջական դրամաշնորհ
Ստուդիա, որի առաքելությունն է ստեղծել գրավիչ անիմացիոն պրոդուկտներ, որոնք կտարբերվեն համաշխարհային շուկայում: Նրանց առաջնային նպատակն է խթանել ընկերության բիզնես և ստեղծագործական ներուժը՝ նպաստելով միջազգային ասպարեզում ավելի մեծ վստահությամբ ներկայանալուն: - Թատրոն տանիքում (Արվեստի կենտրոն) - 15,000 եվրոյի մասնակի դրամաշնորհ
Այլընտրանքային թատրոն, որը մեկ յուրահատուկ ձևաչափի մեջ միավորում է թատերական ներկայացումներ, կենդանի համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն: Նրանց առաջնային նպատակն է ներդնել ընդլայնված տեսական գիտելիքները իրենց բիզնես մոդելում և թատրոնի համար ձեռք բերել տեխնիկական սարքավորումներ: - Թոնիր հարսանեկան գյուղ (Մշակութային միջոցառումներ) - 15,000 եվրոյի մասնակի դրամաշնորհ
Մշակութային բիզնես, որը վերածնում և տոնում է ավանդական ծեսերը, խաղերը, խոհանոցը և արհեստագործությունը՝ կազմակերպելով իսկական էթնիկ հարսանիքներ: Նրանց առաջնային նպատակն է միջազգային համագործակցության միջոցով համաշխարհայնացնել հայկական մշակույթը, ամրապնդել իրենց ձևաչափը և ընդլայնել տարածքային հասանելիությունը: - Վառեմ-մարեմ արվեստանոց (Արվեստի կենտրոն) - 15,000 եվրոյի մասնակի դրամաշնորհ
Ստեղծարար արվեստանոց Գյումրիում, որը ոգեշնչում և խրախուսում է այցելուներին բացահայտել արվեստը՝ ստեղծելով խեցեղեն, քանդակներ և ձեռագործ իրեր: Նրանց առաջնային նպատակն է բարելավել իրենց ստուդիայի ծառայությունները, ինչպես նաև մատուցել նոր և ավելի համապարփակ ծառայություններ։ - NENSI AVETISIAN (Նորաձևության ապրանքանիշ) - 15,000 եվրոյի մասնակի դրամաշնորհ
Հագուստի և աքսեսուարների ապրանքանիշ, որն իր մեջ միավորում է հայկական արհեստավարժությունը, փառահեղ և ոգեշունչ ճարտարապետությունը և բնական հումքի օգտագործումը։ Նրանց առաջնային նպատակն է խթանել բիզնեսի աճը, ապրանքանիշի ընդլայնման ռազմավարարության զարգացումը և առաջխաղացումը:
«Ոգևորությամբ ենք ականատես լինում, թե ինչպես են այս ինը տպավորիչ նախագծերը Artbox Accelerator-ի շնորհիվ նոր մակարդակի հասնում։ Որպես ստեղծարար աքսելերացիոն ծրագիր` Կատապուլտն ուղղված է մշակութային ոլորտի ներկայացուցիչներին հզորացնելուն՝ տրամադրելով գործիքներ և գիտելիքներ ստեղծագործ գաղափարները կայուն նախագծերի և բիզնեսի վերածելու համար: Կատապուլտը ի սկզբանե նախագծված է եղել ֆինանսական աջակցությունը և սաղմնային ֆինանսավորումը համադրելու հզոր գիտելիքների հետ, որպեսզի այդ միջոցները հնարավոր լինի առավելագույնս արդյունավետ կառավարել։ Հպարտ ենք, որ մեր ինկուբատորը այսպիսի մեծ ազդեցություն է ունենում ոլորտի վրա և անհամբեր սպասում ենք տեսնելու, թե Artbox-ի մասնակիցները գալիք ամիսների ընթացքում ինչով են հանդես գալու մոտակա ամիսներին», - ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։