Link Copied
Creative Armenia-ն հայտարարում է բաց կանչ Artbox Incubator ծրագրի համար
Հրապարակված է հունվար 29, 2024
Creative Armenia-ն ուրախ է հայտարարել իր հեղինակային Artbox Incubator ծրագրի երկրորդ թողարկման և հայտերի ընդունման պաշտոնական մեկնարկի մասին, որը նախատեսված է զարգացնելու ստեղծարար գաղափարները և դրանք վերածելու բիզնես նախագծերի։
Ծրագրին դիմած և ընտրված ստեղծագործական թիմերը 2024թ.-ի գարնանը 8-շաբաթյա ինկուբացիոն ծրագրի ընթացքում հնարավորություն կստանան գերժամանակակից օնլայն հարթակի միջոցով սովորելու աշխարհի առաջատար բիզնես առաջնորդներից և անվանի մշակութային գործիչներից՝ զարգացնելու ամբողջական բիզնես ծրագիր իրենց նախագծերի համար, որը կներառի բիզնես մոդելի, արտադրության, մարքեթինգային ռազմավարությունը և ոչ միայն։ Նախագծի ամբողջական փաթեթը պատրաստ լինելուց հետո մասնակիցները կստանան բացառիկ հնարավորություն ներկայացնելու իրենց նախագծերը ֆինանսական աջակցության համար՝ իրենց ստեղծարար գաղափարները կյանքի կոչելու նպատակով։ Մինչև 10,000 եվրոյի դրամաշնորհ կհատկացվի մինչև 10 ամենախոստումնալից նախագծերից յուրաքանչյուրին։
Artbox Incubator ծրագրին ծանոթանալու և մինչև ծրագրի վերջնաժամկետը՝ փետրվարի 29-ը, 2024թ․, դիմելու համար կարող եք այցելել կայքը։
«Թեև մեզ համար կենսական նշանակություն ունի արդեն իսկ գոյություն ունեցող ստեղծարար բիզնեսների, մշակութային հաստատությունների և անհատ ստեղծագործողների զարգացմանն աջակցելը, մենք համոզված ենք, որ ստեղծարար գաղափարներ խթանելն ու արվեստագետներին աջակցելը՝ իրենց գաղափարները ստեղծարար նախագծերի և բիզնեսների վերածելու համար, շատ ավելի մեծ ներդրում է ապագայի մեջ և ոչ պակաս կենսական նշանակություն ունի հայ մշակույթի աճի և կայունության համար։ Ահա թե ինչու մենք ուրախ ենք մեկնարկել մեր երկրորդ Artbox Incubator-ը և առաջ մղել նոր գաղափարներ», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։
Ծրագրին կարող են դիմել աշխարհի ցանկացած կետում գտնվող ստեղծագործողներ, որոնք իրենց ծրագիրն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Նախընտրություն է տրվում այն ծրագրերին, որոնք ունեն առևտրային հաջողության հասնելու ներուժ։
«ՀԲԸՄ Katapult ծրագիրը Creative Armenia-ի հետ համատեղ ուրախ է մեկնարկել Artbox Incubator-ի 2-րդ թողարկումը: Այս Incubator-ը կլինի վերջինը Katapult-ի շրջանակներում, բայց մենք վստահ ենք, որ նորանոր ծրագրեր դեռ կիրականացվեն մեր համագործակցության շրջանակներում: Մենք արել ենք առավելագույնը, որպեսզի աջակցություն տրամադրենք ստեղծարար բիզնես գաղափարներին զարգացման բոլոր փուլերի ընթացքում՝ ինկուբացիայից և աքսելերացիայից սկսած մինչև հաբերի ստեղծում: Անհամբերությամբ կսպասենք տեսնելու, թե ինչ նոր գաղափարներ է սերմանելու և զարգացնելու Artbox Incubator-ը առաջիկա ամիսների ընթացքում», – ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։
Artbox-ը սկսում է խթանել 12 ստեղծարար բիզնեսները Հայաստանում
Ստեղծարար բիզնեսները՝ երաժշտական ստուդիաներից մինչև նորաձևության բրենդեր և ոչ միայն, կխթանեն իրենց աճը Artbox Accelerator ծրագրի միջոցով, և նրանցից մինչև 7 բիզնես կստանա մինչև €30,000 եվրոյի չափով դրամաշնորհ
Artbox Hub աքսելերացիոն ծրագիրն ավարտած 9 խոշոր մշակութային հաստատությունների հատկացվել է €250,000 եվրոյի դրամաշնորհ
Artbox Hub ծրագիրն ամփոփվում է 15 հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող ավարտով և 9 հաստատությունների մինչև €50,000 եվրոյի դրամաշնորհ տրամադրելով՝ ակտիվացնելու իրենց ստեղծագործական կենտրոնները
Artbox-ը սկսում է կարիերայի աքսելերացիոն ծրագիրը 24 ընտրված անհատ արվեստագետների համար Հայաստանում
Անհատ արվեստագետները՝ սկսած երաժիշտներից մինչև գրաֆիկ դիզայներներ, նկարիչներից մինչև նորաձևության դիզայներներ և ավելին, կխթանեն իրենց ստեղծարար կարիերան Artbox Entrepreneur ծրագրի միջոցով: