Link Copied
Artbox-ը սկսում է կարիերայի աքսելերացիոն ծրագիրը 24 ընտրված անհատ արվեստագետների համար Հայաստանում
Հրապարակված է հունվար 15, 2024
Creative Armenia-ն ուրախ է ներկայացնելու 24 անհատ արվեստագետների, որոնք ընդգրկվել են Artbox Entrepreneur ծրագրի մեջ և սկսել են ստեղծարար ձեռներեց դառնալու իրենց աքսելերացիոն ճանապարհորդությունը: Artbox Entrepreneur ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում արվեստագետներին՝ կատարելագործելու իրենց ստեղծարար կարիերան, զարգացնելու իրենց անհատական բրենդինգը և ապահովելու ավելի մեծ եկամուտ։
2024 թվականի հունվարի կեսից մինչև փետրվարի վերջ՝ 6 շաբաթների ընթացքում, 24 ընտրված արվեստագետները կունենան շաբաթական աշխատարաններ, նպատակային առաջադրանքներ և խորհրդատվություն բիզնես և ձեռներեցության ոլորտի աշխարհի առաջատար մենթորների և մշակութային առաջնորդների կողմից Հայաստանից, ինչպես նաև Ֆրանսիայից, Մալթայից և Շվեյցարիայից։ Artbox Entrepreneur-ը կուղղորդի արվեստագետներին զարգացնել իրենց անձնական ապրանքանիշը, մեծացնել վաճառքը, խթանել բիզնեսը և ավելին: Ծրագրի ավարտին մինչև 24 արվեստագետներ կստանան ընդհանուր մինչև 60,000 եվրոյի դրամաշնորհ՝ Artbox-ի ընթացքում մշակված իրենց ձեռներեցության ծրագրերն իրականանալի դարձնելու համար։
«Artbox Entrepreneur-ն իր ուրույն տեղն ունի Հայաստանի ստեղծարար ոլորտի զարգացման մեջ, որի առանցքային կետն է անհատ արվեստագետների համար անհատական բիզնես մոդելների մշակումը և ձեռներեցական հմտությունների զարգացումը: Մենք արդեն կարող ենք վստահ ասել, թե ինչ ազդեցություն է ունեցել ծրագիրը մեր նախորդ մասնակից արվեստագետների խմբի վրա՝ օգնելով նրանց հաջողել և ունենալ ստեղծագործական արտադրության ու շահութաբերության կտրուկ աճ: Մենք ուրախ ենք ողջունել 24 արվեստագետների նոր ալիքը, որոնք կսկսեն իրենց կարիերայի խթանումը և իրենց դերը կունենան ստեղծագործական ոլորտի հզորացման գործում», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։
Artbox Entrepreneur-ին մասնակցող 24 անհատ ստեղծագործողներն են՝
Անահիտ Յազիչյան (նորաձևության դիզայներ)
Նորաձևության դիզայներ Անահիտ Յազիչյանը ժամանակակից պատմություններ է ներկայացնում 90-ականներից ոգեշնչված իր զգեստների միջոցով՝ միահյուսելով նորաձևությունը, արվեստը և ապրելակերպը:
Անահիտ Մարկարյան (կոմպոզիտոր)
Կոմպոզիտոր Անահիտ Մարկարյանը մասնագիտացած է ժամանակակից դասական, ռոմանտիկ և հոգևոր ֆիլմերի սաունդթրեքերի ստեղծման մեջ, որոնք զարկ են տալիս երևակայությանը և նոր հույզեր արթնացնում։
Արուսիկ Նանյան (երաժիշտ)
Երաժիշտ Արուսիկ Նանյանը բացահայտում է երաժշտության չբացահայտված ուղղությունները՝ իր ստեղծագործություններին միախառնելով ակուստիկ կիթառի ձայները և հրաշքի զգացողությունները:
Միլա Աշխեն Խանձրածյան (նկարազարդող, գրաֆիկ դիզայներ և խեցեգործ)
Նկարազարդող, գրաֆիկ դիզայներ և խեցեգործ Միլա Աշխեն Խանձրածյանը յուրահատուկ ստեղծարար շունչ է տալիս յուրաքանչյուր նախագծի՝ գործի դնելով նկարազարդման, քանդակագործության, արվեստի և գրաֆիկ դիզայնի, խաղերի և կերպարների ձևավորման իր հմտությունները:
Աշոտ Ղազարյան (երաժիշտ)
Երաժիշտ Աշոտ Ղազարյանը վառ է պահում հայկական քամանչայի ավանդույթը՝ իր գեղեցիկ մեղեդիները հասանելի դարձնելով ժամանակակից լսարանին։
Բէլա Պողոսյան (Բազմաժանր արվեստագետ և համադրող)
Բազմաժանր արվեստագետ և համադրող Բէլա Պողոսյանը ուսումնասիրում է ավանդական, կոլեկտիվ հիշողությունները և անգիտակցականը տեղական բնական նյութերի և ինստալյացիաների միջոցով:
Էլիզա Բաղդիյան (երաժիշտ և գրաֆիկ դիզայներ)
Երաժիշտ և գրաֆիկ դիզայներ Էլիզա Բաղդիյանը ստեղծում է խորաթափանց և սրտառուչ, գրավիչ պատմություններ՝ ներկայացված կիթառի նոտաների, գույների կամ թղթի միջոցով:
Հակոբ Մաճկալյան (ճարտարապետ)
Մասնագիտությամբ ճարտարապետ Հակոբ Մաճկալյանը օգտագործում է իր 3D-ի մեջ վարպետությունը՝ նպաստելով նորաձևության ապրանքանիշերի, խորհրդային քաղաքային ժառանգության և ցանկացած տեսակի ստեղծագործական նախագծերի զարգացմանը:
Հասմիկ Սողոմոնյան (Նկարիչ և դիզայներ)
Նկարիչ և դիզայներ Հասմիկ Սողոմոնյանը միաձուլում է նորարարությունն ու մշակութային արժեքների պահպանումը իր զարդերի մեջ՝ յուրաքանչյուր զարդանախշում արտացոլելով Դիլիջանի ծաղկած ծառի ճյուղի ողջ գրավչությունը։
Խորեն Միքայելյան (կիթառահար և երաժշտական պրոդյուսեր)
Կիթառահար և երաժշտական պրոդյուսեր Խորեն Միքայելյանը, որը հայտնի է հայկական ավանդական ժողովրդական երաժշտությունը ռոք երաժշտության հետ միքսելով, մտադիր է կամրջել Հայաստանի և ԱՄՆ-ի երաժշտական բեմերի միջև առկա անջրպետը:
Լիլիթ Մարտիրոսյան (Նկարիչ և նկարազարդող)
Նկարիչ և նկարազարդող Լիլիթ Մարտիրոսյանը, փորձարկելով տարբեր միջոցներ, ստեղծում է կերպարվեստից ոգեշնչված և ժամանակակից տպագրություններ, նկարներ և խմբագրական նյութեր:
Լիլիթ Միկոյան (լուսանկարիչ և զարդերի դիզայներ)
Լուսանկարիչ և զարդերի դիզայներ Լիլիթ Միկոյանին գրավում է ճարտարապետության ստեղծարար էությունը՝ այն վերածելով շոշափելի, կրելի արվեստի գործերի, միաժամանակ հետաքրքրված լինելով լուսանկարչական այլընտրանքային տեխնիկայով՝ մասնավորապես, ցիանոտիպով:
Լիլիթ Մնացականյան (նկարիչ)
Նկարիչ Լիլիթ Մնացականյանը ստեղծում է շարժական արտ-օբյեկտներ, որոնք միաձուլում են դասական նկարչությունը ժամանակակից էլեմենտների հետ՝ միևնույն ժամանակ կենտրոնանալով մոնումենտալ կոնստրուկտիվ աշխատանքների գաղափարի շուրջ զարգացնելու այդ տարբերվող ոճը։
Լուսինե Մլքե-Գալստյան (երաժիշտ և կոմպոզիտոր)
Երաժիշտ և կոմպոզիտոր Լուսինե Մլքե-Գալստյանն ստեղծարարություն է մտցնում իր նախագծերի մեջ՝ հավատարիմ մնալով իր արմատներին և կամուրջ ստեղծելով համաշխարհային մշակութային փոխանակման համար՝ խթանելով հայկական մշակույթի հանդեպ գնահատանքը:
Մարիամ Պապյան (նկարիչ և դիզայներ)
Նկարիչ և դիզայներ Մարիամ Պապյանը ստեղծում է էկոլոգիապես մաքուր դեկորներ 100% վերամշակված նյութերից՝ միախառնելով իր սերը նոր նյութերի հանդեպ և թափոնները կրճատելու պարտավորությունը:
Մերի Բայաթյան (նկարիչ)
Նկարիչ Մերի Բայաթյանը (Մոկ) ստեղծում է ռիթմիկ նախշեր, որոնք շնչում են և կրկնվում ՝ մեզ հնարավորություն տալով վայելել դադարները և հավասարակշռության ու ներդաշնակության զգացողությունները:
Մելինե Գալստյան (Բազմաժանր արվեստագետ)
Բազմաժանր արվեստագետ Մելինե Գալստյանը, կապելով նորարար գաղափարներն ու մարդկանց, ստեղծում է փորձառական արվեստի այնպիսի ինստալացիաներ, որոնք մարտահրավեր կնետեն հեռանկարներին և կստիպեն մարդկանց կանգ առնել և մտածել:
Մերի Առաքելյան (գրաֆիկ դիզայներ)
Որպես գրաֆիկ դիզայներ՝ Մերի Առաքելյանն իր մտքերը վերածում է պատկերների, մինչդեռ Սարոյանի և հայոց այբուբենի ուսումնասիրությունները խորացնում են նրա կապը հայկական մշակույթի հետ։
Բարտի Մինասեան (կոմպոզիտոր և դասական կիթառահար)
Կոմպոզիտոր և դասական կիթառահար Բարտի Մինասեանը բարձրացնում է հայկական երաժշտության և մշակույթի մասին իրազեկվածությունը կիթառի աշխարհում՝ կիսվելով իր ստեղծագործություններով, մշակումներով և կատարումներով համաշխարհային առցանց լսարանի հետ:
Ռալֆ Քէօշկէրեան (կոմպոզիտոր)
Կոմպոզիտոր Ռալֆ Քէօշկէրեանը ուսումնասիրում է ձայնային արտահայտման սահմանները և ավանդական երաժշտական պայմանականությունները՝ ոգեշնչվելով տարբեր երաժշտական ժանրերից և մշակութային ազդեցություններից:
Ռաֆաել Վարդանյան (երգիչ, երգահան, գործիքավորող և կոմպոզիտոր)
Երգիչ, երգահան, գործիքավորող և կոմպոզիտոր Ռաֆաել Վարդանյանը շարունակ ընդլայնում է իր փորձը ձայնային ճարտարագիտության ոլորտում՝ ձգտելով հաջողությունների հասնել ինչպես այս ոլորտում, այնպես էլ իր կենդանի կատարումներով։
Սոնա Թուրաբյան (ալտահար)
Ալտահար Սոնա Թուրաբյանը միախառնում է դասական արմատները ժամանակակից ոճի հետ՝ ալտի միջոցով յուրահատուկ և ոգեշնչող երաժշտական ստեղծագործություններ ստեղծելով։
Վարդգես Մանուկյան (կինեմատոգրաֆիստ)
Կինեմատոգրաֆիստ Վարդգես Մանուկյանը ունի սուր աչք՝ պատկերելու ազդեցիկ պատմություններ և գովազդ, որով դրական զգացողություններ է փոխանցում լսարանին և փոխակերպում ոլորտը:
Յուլյա Գրիգորյանց (անկախ լուսանկարիչ)
Անկախ լուսանկարիչ Յուլյա Գրիգորյանցը, որը ստեղծագործում է Փարիզում և Երևանում, ֆիքսում է մարդկային ազդեցիկ պատմությունները տեղահանման, անկման, քաղաքական և տնտեսական անցումային պայմաններում:
«Ծրագիրը համահունչ է ՀԲԸՄ-ի առաքելությանը` խթանելու ստեղծարարությունն և նորարարությունը հայ ստեղծարար համայնքում: Artbox-ի միջոցով ՀԲԸՄ Հայաստանը շարունակում է իր առաքելությունը՝ հզորացնելու և առաջխաղացնելու հայ ստեղծարար տաղանդը համաշխարհային մասշտաբով՝ վերաիմաստավորելով հաջողությունը արվեստի ոլորտում», – ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Շողակաթ Մլքե-Գալստյանը։
24 Ստեղծարար ձեռներեցներ արժանացել են կարիերայի խթանման գրանտերի
Ստեղծագործողները հաջողությամբ ավարտում են Artbox Entrepreneur ծրագիրը
Artbox-ը սկսում է խթանել 12 ստեղծարար բիզնեսները Հայաստանում
Ստեղծարար բիզնեսները՝ երաժշտական ստուդիաներից մինչև նորաձևության բրենդեր և ոչ միայն, կխթանեն իրենց աճը Artbox Accelerator ծրագրի միջոցով, և նրանցից մինչև 7 բիզնես կստանա մինչև €30,000 եվրոյի չափով դրամաշնորհ
Artbox Hub աքսելերացիոն ծրագիրն ավարտած 9 խոշոր մշակութային հաստատությունների հատկացվել է €250,000 եվրոյի դրամաշնորհ
Artbox Hub ծրագիրն ամփոփվում է 15 հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող ավարտով և 9 հաստատությունների մինչև €50,000 եվրոյի դրամաշնորհ տրամադրելով՝ ակտիվացնելու իրենց ստեղծագործական կենտրոնները