Նորություններ

Artbox Entrepreneur ծրագրի ավարտին 21 տաղանդավոր անհատ ստեղծագործողների հատկացվեց 52,500 եվրո դրամաշնորհ՝ խթանելու Հայաստանում մշակութային ոլորտը

#Artbox Updates
6-շաբաթյա ստեղծարար կարիերայի աքսելերացիոն ծրագրի հաջող ավարտից հետո ստեղծագործողներից յուրաքանչյուրը ստանում է 2,500 եվրո դրամաշնորհ՝ խթանելու իրենց կարիերայի զարգացման պլանը:

Հրապարակված է հունվար 27, 2025

Creative Armenia-ն հաջողությամբ ավարտեց Artbox Entrepreneur հեղինակային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս անհատ ստեղծագործողներին աջակցելու դառնալ ստեղծարար ձեռներեցներ:

21 արվեստագետներ, որոնք ներկայացնում են արվեստի տարբեր ոլորտներ, ինչպիսիք են դիզայնը, վիզուալ և մուլտիմեդիա արվեստը, ֆիլմարտադրությունը և լուսանկարչությունը, սկսեցին իրենց ձեռնարկատիրական ճանապարհորդությունը Artbox-ի հետ։ Նրանց նպատակն էր սկիզբ դնել իրենց ստեղծարար կարիերային, զարգացնել իրենց անհատական բրենդինգը և ապահովել ավելի մեծ եկամուտ: Ծրագրի շրջանակում կազմակերպված շաբաթական աշխատարանների և խորհրդատվությունների ընթացքում մասնակիցները աշխատեցին բիզնեսի, նորարարության ու ձեռներեցության, ինչպես նաև ստեղծարար արդյունաբերության ոլորտի առաջատար միջազգային մենթորների հետ Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Մեքսիկայից և ԱՄՆ-ից։ Աշխատարանների արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ ու նոր հմտություններ իրենց անհատական բրենդինգի, առաջխաղացման, վաճառքի ռազմավարությունների մասին և ավելին։

Artbox Entrepreneur ծրագրի երրորդ թողարկումն ավարտեցին և ընդհանուր 52,500 եվրո դրամաշնորհ ստացան 21 ստեղծագործողներ (յուրաքանչյուրը՝ 2,500 եվրո)։ Ծրագրի դրամաշնորհառուներն են՝

«Artbox Entrepreneur ծրագրի երրորդ թողարկման 21 արվեստագետներ դարձան ստեղծարար ձեռներեցներ։ Creative Armenia-ում մենք հավատում ենք, որ բոլոր ստեղծագործողներն ունեն իրենց արվեստից կայուն եկամուտի հոսք ստեղծելու կարողություն և ներուժ: Artbox Entrepreneur-ի դերը կայանում է այդ ստեղծագործողներին աջակցելու մեջ այդ արդյունքին հասնելու համար», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։
 

Այլ պամություններ ու հոդվածներ

article Նորություններ

Artbox Entrepreneur ծրագիրն ավարտվեց՝ 22 ստեղծագործողի հատկացնելով 55,000 եվրոյի չափով դրամաշնորհ

#Artbox Updates

22 անհատ ստեղծագործողներ հաջողությամբ ավարտեցին Artbox Entrepreneur 6-շաբաթյա ծրագիրը, և նրանցից յուրաքանչյուրը ստացավ 2,500 եվրո դրամաշնորհ՝ խթանելու իրենց կարիերայի զարգացման պլանը:

Կարդալ ավելին
article Նորություններ


Artbox Incubator ծրագիրը 100,000 եվրոյի չափով դրամաշնորհ է հատկացրել 10 ստեղծարար նախագծերի
 

#Artbox Updates

20 նախագծեր հաջողությամբ ավարտեցին Artbox-ի 8-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը, և 10 նախագծերից յուրաքանչյուրը ստացավ 10,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ իրենց ստեղծարար գաղափարները բիզնեսների վերածելու նպատակով։

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը