Link Copied
Artbox Entrepreneur ծրագիրն ավարտվեց՝ 22 ստեղծագործողի հատկացնելով 55,000 եվրոյի չափով դրամաշնորհ
Հրապարակված է հունիս 13, 2024
Creative Armenia-ն հաջողությամբ ավարտեց Artbox Entrepreneur հեղինակային ծրագիրը, որի նպատակն է անհատ ստեղծագործողներին աջակցել դառնալ ստեղծարար ձեռներեցներ:
Երաժշտության, նորաձևության, վիզուալ արվեստի և այլ ոլորտներից 22 արվեստագետներ մասնակցեցին Artbox-ի ծրագրին՝ մեկնարկելու իրենց ստեղծարար կարիերան, զարգացնելու իրենց անհատական բրենդինգը և ապահովելու ավելի մեծ եկամուտ: Շաբաթական աշխատարանների ընթացքում ծրագրի մասնակիցները աշխատել են փորձագետների և կայացած ձեռներեց մենթորների հետ Հայաստանից, Ֆրանսիայից, Մալթայից և Շվեյցարիայից՝ զարգացնելու իրենց անհատական բրենդինգի, առաջխաղացման և վաճառքի ռազմավարությունները։ Ծրագրի ավարտին 22 արվեստագետներ ստացել են ընդհանուր 55,000 եվրո դրամաշնորհ՝ Artbox ծրագրի ընթացքում մշակված իրենց ձեռներեցության ծրագրերն իրականանալի դարձնելու համար։
Artbox Entrepreneur ծրագիրն ավարտած և ընդհանուր 55,000 եվրո դրամաշնորհ (յուրաքանչյուրը 2,500 եվրո) ստացած 22 ստեղծագործողներն են՝
«Եվս 22 արվեստագետներ Artbox ծրագրի շրջանակում դարձան ստեղծարար ձեռներեցներ։ Creative Armenia-ում մենք հավատում ենք, որ բոլոր ստեղծագործողներն ունեն իրենց արվեստից կայուն եկամուտի հոսք ստեղծելու կարողություն և ներուժ: Artbox Entrepreneur-ի դերը կայանում է այդ ստեղծագործողներին աջակցելու մեջ արդյունքի հասնելու համար: Մենք ուրախ ենք, որ արդեն ունենք 50+ անհատ ստեղծագործողների համայնք, որոնք դարձել են անհատ ձեռներեցներ մեր ծրագրի միջոցով», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։
Artbox-ը ողջունում է 24 ստեղծարար ձեռներեցների
ԵՒ հայտարարում ստեծարար ինկուբատորի դրամաշնորհի 10 հաղթողներին
Artbox Hub աքսելերացիոն ծրագիրն ավարտած 9 խոշոր մշակութային հաստատությունների հատկացվել է €250,000 եվրոյի դրամաշնորհ
Artbox Hub ծրագիրն ամփոփվում է 15 հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող ավարտով և 9 հաստատությունների մինչև €50,000 եվրոյի դրամաշնորհ տրամադրելով՝ ակտիվացնելու իրենց ստեղծագործական կենտրոնները
Artbox-ը խթանում է 16 ստեղծարար բիզնեսներ Հայաստանում
Ստեղծարար բիզնեսները կխթանեն իրենց աճը Artbox Accelerator ծրագրի միջոցով, և նրանցից մինչև 7 բիզնեսից յուրաքանչյուրը կստանա մինչև €30,000 եվրո դրամաշնորհ։