Նորություններ

Creative Armenia-ն հայտարարում է բաց կանչ Artbox Entrepreneur ծրագրի համար 

#Artbox Updates
Artbox Entrepreneur ծրագրի երկրորդ թողարկումն ընդունում է հայտեր անհատ ստեղծագործողներից, ովքեր ցանկանում են խթանել իրենց ստեղծագործական կարիերայի զարգացումը և ստանալ 2,500 եվրոյի չափով դրամաշնորհ իրենց ձեռներեցական ծրագրի զարգացման համար։

Հրապարակված է հոկտեմբեր 31, 2023

Creative Armenia-ն ուրախ է հայտարարել իր հեղինակային Artbox Entrepreneur ծրագրի երկրորդ թողարկման և հայտերի ընդունման պաշտոնական մեկնարկի մասին, որը նախատեսված է աջակցելու անհատ արվեստագետներին դառնալ ստեղծարար ձեռներեցներ։ 2024 թվականի ձմռանը, 6-շաբաթյա օնլայն աքսելերացիոն ծրագրի շնորհիվ, մինչև 25 ընտրված անհատ ստեղծագործողներ արվեստի տարբեր բնագավառներից հնարավորություն կստանան կատարելագործելու իրենց ստեղծագործական կարիերան, զարգացնելու իրենց անհատական բրենդինգը և ապահովելու ավելի մեծ եկամուտ։ Աշխատելով բիզնես ոլորտում աշխարհի առաջատար մենթորների և մշակութային առաջնորդների հետ՝ մասնակիցները կզարգացնեն անհատական կարիերայի խթանման նախագիծը իրենց ստեղծագործական բիզնեսների համար և կստանան 2,500 եվրոյի չափով դրամաշնորհ՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար:

Artbox Entrepreneur ծրագրին ծանոթանալու և մինչև ծրագրի վերջնաժամկետը՝ նոյեմբերի 30, 2023-ը, դիմելու համար կարող եք այցելել հետևյալ կայքը՝  artbox.am/hy/entrepreneur.

«Artbox Entrepreneur ծրագիրն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը և համարվում է ստեղծագործողների կարիերայի արդյունավետ սկիզբ՝ որպես ստեղծարար ձեռներեցներ։ Artbox Entrepreneur ծրագրի մասնակիցները ոչ միայն սովորում են, թե ինչպես արդյունավետորեն գտնել իրենց տեղը շուկայում, այլ նաև ինչպես իրականացնել անհատական բրենդավորում և իրենց արվեստը վերածել կենսունակ արտադրանքի։ Նրանք նաև մշակում են կարիերայի համապարփակ աքսելերացիոն նախագիծ և ստանում ֆինանսավորում այն կյանքի կոչելու համար։ Ականատես լինելով Artbox Entrepreneur ծրագրի առաջին թողարկման մասնակիցների հաջողության պատմություններին՝ մենք անհամբեր սպասում ենք աջակցելու տաղանդավոր ստեղծագործողների նոր հոսքին 2024 թվականի հունվար ամսին», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։

Ծրագրին կարող են դիմել իրենց ստեղծագործական և մասնագիտական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ծավալող կամ ծավալել պլանավորող անհատ ստեղծագործողներ՝ բնակվող Հայաստանում և նրա սահմաններից դուրս, ովքեր ցանկանում են իրենց տաղանդը կատարելագործել, վերածել վաճառելի արտադրանքի և շուկա հանել: Ծրագիրը նպատակ ունի աջակցել տարբեր ոլորտների անհատ արվեստագետների՝ հաշվի առնելով իրենց փորձառությունը, տպավորիչ պորտֆոլիոն և իրենց համապատասխան արվեստի բնագավառում ստեղծագործական գործունեությունների պատմությունը, ինչպիսիք են արվեստի գործերի և ստեղծագործական պրոդուկտի արտադրությունը, ստեղծագործական ծառայությունների մատուցումը կամ ցուցաբերած գեղարվեստական տաղանդի այլ արտահայտում։

«Մենք ոգևորված ենք Artbox Entrepreneur ծրագրի երկրորդ թողարկման բաց կանչի մեկնարկի կապակցությամբ, որը մեծ հնարավորություն է ընձեռում Հայաստանում արվեստագետների և ստեղծագործողների համար՝ իրենց ստեղծագործական նպատակներին ևս մեկ քայլ մոտենալու։ Այս ծրագիրը նախատեսված է այն անհատների համար, ովքեր ունեն ապացուցված փորձառություն՝ նպատակ ունենալով խթանել իրենց կարիերան և ճանաչում ձեռք բերել», – ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։ 

Այլ պամություններ ու հոդվածներ

article Պատմություններ

Բեբուկ՝ շարժական թատրոն կայուն առաքելությամբ 
 

#Թատրոն

Իմացեք ավելին Artbox Incubator-ի դրամաշնորհին արժանացած նախագծերից մեկի մասին

Կարդալ ավելին
article Նորություններ

24 Ստեղծարար ձեռներեցներ արժանացել են կարիերայի խթանման գրանտերի

#Artbox Updates

Ստեղծագործողները հաջողությամբ ավարտում են Artbox Entrepreneur ծրագիրը

Կարդալ ավելին
article Նորություններ

Artbox Hub աքսելերացիոն ծրագիրն ավարտած 9 խոշոր մշակութային հաստատությունների հատկացվել է €250,000 եվրոյի դրամաշնորհ

#Artbox Updates

Artbox Hub ծրագիրն ամփոփվում է 15 հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող ավարտով և 9 հաստատությունների մինչև €50,000 եվրոյի դրամաշնորհ տրամադրելով՝ ակտիվացնելու իրենց ստեղծագործական կենտրոնները

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը