Link Copied
Artbox Accelerator-ը հատկացրել է 210,000 եվրո դրամաշնորհ 7 ստեղծարար բիզնեսների՝ մեծացնելու և հզորացնելու Հայաստանի ստեղծարար էկոհամակարգը
Հրապարակված է սեպտեմբեր 19, 2024
Creative Armenia-ն հաջողությամբ ավարտեց Artbox Accelerator հեղինակային ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանելու ստեղծարար արդյունաբերության ոլորտում գործող բիզնեսների աճը:
2024 թվականին հունիսից հուլիսի վերջ ընկած ժամանակահատվածում երաժշտության, նորաձևության, անիմացիայի և այլ ոլորտներից 16 ստեղծարար բիզնեսներ մասնակցեցին Artbox Accelerator ծրագրին՝ զարգացնելու իրենց բիզնեսները, ընդլայնելու իրենց լսարանները և բարձրացնելու շահութաբերությունը: 8-շաբաթյա ծրագրի ընթացքում ընտրված թիմերը աշխատել են փորձագետ և կայացած ձեռներեց մենթորների հետ, որոնք փորձառություն ունեն այնպիսի առաջատար միջազգային ընկերություններում և հաստատություններում, ինչպիսիք են LEGO®-ն, Parsons-ը, Burberry-ն, և միացել են ծրագրին աշխարհի տարբեր ծայրերից՝ Ֆրանսիայից, Դանիայից, Նիդեռլանդներից:
Ծրագրի աշխատարանները ընդգրկում էին թեմաների լայն շրջանակ՝ բիզնեսի կատարողականի գնահատումից մինչև ապրանքի բարելավում, արդյունավետության օպտիմալացում, աճի նախագծում և ավելին:
Artbox Accelerator ծրագիրը հաջողությամբ ավարտած 16 ստեղծարար բիզնեսներն են՝
«Creative Armenia-ում մենք ընդգծում ենք գործող ստեղծարար բիզնեսների աճի խթանման կարևորությունը։ Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ Artbox Accelerator ծրագրի միջոցով 7 ստեղծարար բիզնեսների նոր ալիքին տրամադրել ենք աջակցության և դրամաշնորհների համալիր փաթեթ՝ խթանելու նրանց ներգրավվածությունը տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի հետ, ցուցադրելու իրենց աշխատանքը, ընդլայնելու իրենց եկամուտները, ինչպես նաև մեծացնելու հանրային իրական ազդեցությունը», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։
Ընդհանուր 210,000 եվրոյի չափով դրամաշնորհ հատկացվել է հետևյալ 7 մասնակիցներին․
Պատրաստված է Հայաստանում. նվերի տարբերակներ՝ ստեղծված Artbox-ի շրջանավարտների կողմից
Կավե իրեր, արհեստակերտ աղանդեր, շարֆեր և այլ յուրօրինակ առաջարկներ Arbox-ի շրջանավարտների կողմից, որոնք Ձեզ կօգնեն տոնական նվերների ընտրության հարցում
Artbox-ը խթանում է 16 ստեղծարար բիզնեսներ Հայաստանում
Ստեղծարար բիզնեսները կխթանեն իրենց աճը Artbox Accelerator ծրագրի միջոցով, և նրանցից մինչև 7 բիզնեսից յուրաքանչյուրը կստանա մինչև €30,000 եվրո դրամաշնորհ։
Artbox Incubator ծրագիրը 100,000 եվրոյի չափով դրամաշնորհ է հատկացրել 10 ստեղծարար նախագծերի
20 նախագծեր հաջողությամբ ավարտեցին Artbox-ի 8-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը, և 10 նախագծերից յուրաքանչյուրը ստացավ 10,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ իրենց ստեղծարար գաղափարները բիզնեսների վերածելու նպատակով։