Նորություններ

Մեկնարկեց Creative Armenia-ի Artbox Accelerator ծրագիրը

#Artbox Updates
Artbox Accelerator-ի երկրորդ թողարկումն այժմ ընդունում է հայտեր և Հայաստանում գործող ստեղծարար բիզնեսները կարող են դիմել և ստանալ մինչև 30,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ իրենց բիզնեսները զարգացնելու համար։

Հրապարակված է ապրիլ 8, 2024

Creative Armenia-ն ուրախ է պաշտոնապես մեկնարկել Artbox Accelerator ծրագրի երկրորդ թողարկումը և հայտերի ընդունումը, որը նախատեսված է բիզնեսների զարգացումը խթանելու համար։

Artbox Accelerator-ը 8-շաբաթյա առցանց ծրագիր է՝ ստեղծված Հայաստանում բոլոր ստեղծարար ոլորտներում գործող բիզնեսների համար, որը նրանց աննախադեպ հնարավորություն է ընձեռում՝ զարգացնելու և խթանելու իրենց բիզնեսը, ընդլայնելու իրենց լսարանը և դառնալու ավելի շահութաբեր։ Աշխատելով տեղացի և միջազգային առաջատար մենթորների և առաջնորդների հետ՝ մասնակից կազմակերպությունները կմշակեն զարգանալու և հզորանալու ռազմավարություն՝ ընդլայնելու իրենց ծառայությունները, լսարանը, օպտիմալացնելու մարքեթինգային ռազմավարությունը և ոչ միայն։ Ծրագրի ավարտին մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնեսները խթանելու նախագծերը, և ընտրված լավագույններից յուրաքանչյուրը կստանա մինչև 30,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար:

Ծրագրին ծանոթանալու և մինչև ծրագրի վերջնաժամկետը՝ 2024թ.-ի մայիսի 5-ը, դիմելու համար կարող եք այցելել artbox.am/hy/accelerator

«Ստեղծարար սկսնակ ընկերություններին իրենց զարգացման մեջ ուղղորդելն ու աջակցելը Artbox Accelerator ծրագրի հիմնական նպատակն է, որը ծառայում է Artbox-ի գլխավոր առաքելությանը` արվեստն առևտրային առումով ավելի հաջողակ և կայուն դարձնելու համար: Մենք ուրախ ենք ողջունելու ստեղծարար բիզնեսների մեր երկրորդ խմբին», –  ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։


Հայտերը բաց են այն ստեղծարար բիզնեսների համար, որոնք իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանի Հանրապետության սահմաններում և ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց եկամուտները, ընդլայնել իրենց լսարանը և բարձրացնել բրենդի ճանաչելիությունը։ Ծրագիրը նախատեսված է ստեղծարար ոլորտներում գործող այն կազմակերպությունների համար, որոնք առաջ են մղում իրենց ստեղծագործական սահմանները և պատրաստ են ուսումնասիրել առևտրային հնարավորություններն ու ավելացնել իրենց շահույթները։

 

Այլ պամություններ ու հոդվածներ

article Նորություններ

Artbox Accelerator-ը հատկացրել է 210,000 եվրոյի դրամաշնորհ 9 ստեղծարար բիզնեսների

#Artbox Updates

12 ստեղծարար բիզնեսներ հաջողությամբ ավարտեցին Artbox Accelerator 8-շաբաթյա ծրագիրը և նրանցից 9 բիզնեսներից յուրաքանչյուրը ստացավ մինչև 30,000 եվրոյի դրամաշնորհ՝ խթանելու իրենց բիզնեսների աճը:

Կարդալ ավելին
article Նորություններ

20 ստեղծարար բիզնես սկսում են իրենց ինկուբացիան Artbox-ի հետ:

#Artbox Updates

Վիզուալ արվեստի, դիզայնի և այլ ոլորտների ստեղծարար գաղափարներ կզարգանան Artbox Incubator-ի միջոցով և ծրագրի վերջում մասնակիցները կստանան մինչև 100,000 եվրո ընդհանուր դրամաշնորհ՝ վերածելու իրենց ստեղծարար գաղափարները բիզնեսների։

Կարդալ ավելին
article Պատմություններ

Artbox շրջանավարտներ. հայ կին ձեռներեցները արվեստի և նորաձևության ոլորտներում

#Artbox Listicles

Ծանոթացեք Արտույտ, DASEIN, Հովաշ, NENSI AVETISIAN և AVAGYAN ապրանքանիշերի կին հիմնադիրներին, որոնք հանձն են առել աշխարհին ներկայացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը:

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը