Link Copied
20 ստեղծարար բիզնես սկսում են իրենց ինկուբացիան Artbox-ի հետ:
Հրապարակված է մարտ 25, 2024
Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել 20 ստեղծարար թիմ, որոնք կմասնակցեն Artbox ստեղծարար ինկուբատորին, որը համապարփակ աջակցություն է տրամադրում առևտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծարար գաղափարներին:
Մարտի 25-ից մինչև մայիսի 25-ը՝ 8-շաբաթյա ծրագրի ընթացքում, ընտրված անհատներն ու թիմերը, որոնք ներկայացնում են վիզուալ արվեստի, դիզայնի և այլ ոլորտների առաջադեմ նախագծեր, կհամագործակցեն բարձրակարգ մենթորների և հայտնի մշակութային առաջնորդների հետ Հայաստանից, Նիդեռլանդներից, Դանիայից, Մալթայից և Էստոնիայից։ Մենթորների օգնությամբ մասնակիցները կզարգացնեն իրենց ստեղծարար նախագծերը տարբեր կողմերից՝ շուկայական վերլուծությունից ու բիզնես մոդելի կառուցվածքից մինչև արտադրության ռազմավարություն, մարքեթինգային ռազմավարություն և ներկայացում։ Ծրագրի ավարտին մինչև 10 բիզնես գաղափարներ կստանան ընդհանուր մինչև 100,000 եվրոյի դրամաշնորհ՝ գործող բիզնես դառնալու համար։
«Հայաստանի մշակութային ապագան կախված է նրա ստեղծարար տնտեսությունից և նորարարությունից, զբաղվածությունից և աճից, որին նպաստում է այս ոլորտը։ Հիմա, երբ մեկնարկում է Artbox Incubator-ի մեր երկրորդ թողարկումը, մենք ոգևորված ենք տեսնել ստեղծարար գաղափարների բազմազանությունը և թիմերի պատրաստակամությունը՝ իրենց ներդրումն այս ոլորտում ունենալու համար»,- ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։
Artbox Incubator-ի համար ընտրված 20 ստեղծարար նախագծերն են՝
Amoor Stone
Հայկական վերամշակված քարերի և բյուրեղների հարուստ տեսականուց ստեղծված գլուխգործոցներ, որոնք ներկայացնում են հայկական ժառանգությունը։
ArtInsight
Արվեստագետներին և արվեստասերներին միավորող առցանց հարթակ, որը համադրում է ժամանակակից արվեստի գործերի տարբեր հավաքածուներ՝ նպաստելով մշակութային փոխանակմանն ու ստեղծարարությանը։
Artmixx
Բարձր որակի եռաչափ սքանավորված մոդելների առցանց գրադարան, որը թվայնացնում է հայկական և համաշխարհային մշակութային և պատմական արտեֆակտները վեբ հասանելիության համար։
Արտսփեյս - ֆոտոստուդիա
Հայկական մշակութային տարրերով հարուստ վինտաժ արվեստի և լուսանկարչական ստուդիա, որը ներկայացնում է հայկական թեմաներով և տարբեր արվեստի գործերով ոգեշնչված միջոցառումներ՝ առաջարկելով ինտերիերի բազմազան նախագծեր:
Crop Up
Փոդքասթ ստուդիա և թվային հարթակ, որը ծառայում է որպես միասնական տարածք ստեղծագործողների համար՝ թողարկելու և տարածելու տարբեր փոդքասթ նախագծեր՝ առաջնայնություն տալով հայկական փոդքասթների տարածմանը:
Daobab
Շքեղ աքսեսուարների արտադրություն և վաճառք, որոնք նպատակ ունեն զարգացնել զարդեր ստեղծելու արհեստը՝ օգտագործելով ոսկի, արծաթ և բնական կաշի:
DreamBox
Ուրախ և ստեղծագործական ժամանցի համար նախատեսված տուփեր երեխաների համար, որոնք զարգացնում են երևակայությունը, հուզական գիտակցությունը, առողջ սովորությունները և մշակութային ճանաչողությունը:
DrumStar Corporation
Կոմպակտ, բազմահարկ էլեկտրոնային հարվածային գործիքների նորարարություն, որը նախատեսված է ավելի դյուրին դարձնելու հարվածային գործիքների ուսուցման, կատարման և ձայնագրման գործընթացը։
Fotokombinat N17
Այլընտրանքային լուսանկարչական ստուդիա, որը վերակենդանացնում է պատմական լուսանկարչության արվեստը Հայաստանում՝ առաջարկելով իրապես եզակի և խորը փորձառություն:
Hye Ink
Հայկական արվեստ՝ ներկայացված հագուստի նորաձևության մեջ և ցուցադրված առցանց շուկայում՝ բարձրացնելու արվեստագետների տեսանելիությունը և կապ ստեղծելու համաշխարհային լսարանի հետ:
IMAGERY №3
Բազմոլորտային ստեղծարար նորաձևության և ոճավորման տարածք, որն ապահովում է յուրօրինակ 360° մոտեցում նորաձևության պատմությանը, փորձին և ոճի զարգացման
JOOR FLOW
Պատմասության կինեմատոգրաֆիկ արտադրության ընկերություն, որը նվիրված է հայ կինոլեզվի զարգացմանը՝ օգտագործելով վիզուալ պատմասացությունը՝ որպես հույզերի փոխանակման միջոց:
Լայն: Հայկական ճարտարապետության բիենալե
Շրջիկ ճարտարապետական բիենալե, որը ճամփորդում է Հայաստանի հանրային տարածքներով, անդրադառնում համայնքային մարտահրավերներին և տարածում վերափոխման գաղափարը՝ այս ամենը դիզայնի տեսանկյունից:
Mamoor
Արտադրական ընկերություն, որի նպատակն է ուսումնասիրել ու վերականգնել հայկական մոռացված ժողովրդական երաժշտությունը՝ նպաստելով հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։
Maseize
Հարթակ, որը միավորում է գեղարվեստական արտահայտությունը, սքեյթբորդինգը և շրջակա միջավայրի տարրերը՝ խթանելու համայնքի աճը և ստեղծարարության միջոցով անհատների հզորացումը:
Studio Anicerani
Խեցեգործական ստուդիա, որը շեշտը դնում է արդիականացված հայկական զարդանախշերի կիրառմամբ բարձրակարգ կերամիկական իրերի արտադրության վրա՝ նպատակ ունենալով հանրահռչակել և պահպանել մշակութային ժառանգությունը:
Syndicats Studios
Հայկական վիզուալ արվեստի ստուդիա, որը մասնագիտացած է տեղական կոմիքսների, անիմացիայի և պատկերազարդ տպագրության արտադրության մեջ:
Հերոսի ճամփորդությունը
Ստեղծագործական պատմողական խաղ՝ ոգեշնչված հայկական ժողովրդական պատմությունների խորհրդանիշերով ու արքետիպերով, և նախատեսված համագործակցության և երևակայական խաղի խթանման համար:
Trippiti
Թվային թատրոնի հարթակ, որը ներկայացնում է բազմազան տաղանդներ և խթանում նորարարությունը AR ցուցահանդեսների և սեմինարների միջոցով՝ նպաստելով կենսունակ գեղարվեստական համայնքի ձևավորմանը։
VRLOOK
Թանգարանների ներգրավվածության բարելավում վիրտուալ իրականության (VR) արվեստի փորձառություններով, որը խթանում է երեխաների, դեռահասների և կրթական համայնքների ներգրավվածությունը:
24 Ստեղծարար ձեռներեցներ արժանացել են կարիերայի խթանման գրանտերի
Ստեղծագործողները հաջողությամբ ավարտում են Artbox Entrepreneur ծրագիրը
ՋԻՆՋ | Ձայնային Տեսլական
Եվս մի պատմություն Artbox Incubator-ի ֆինանսավորում ստացած մասնակցի մասին։