Նորություններ

Artbox-ը մեկնարկել է կարիերայի աքսելերացիոն ծրագիրը` աջակցելու 24 արվեստագետների դառնալ ստեղծարար ձեռներեցներ

#Artbox Updates
Անհատ արվեստագետները՝ սկսած նկարիչներից, դիզայներներից մինչև մուլտիմեդիա արվեստագետներ, կխթանեն իրենց ստեղծարար կարիերան Artbox Entrepreneur ծրագրի միջոցով։

Creative Armenia-ն ուրախ է ներկայացնելու 24 անհատ արվեստագետների, որոնք միացել են Artbox Entrepreneur ծրագրին և սկսել են ստեղծարար ձեռներեց դառնալու իրենց աքսելերացիոն ճանապարհորդությունը: Artbox Entrepreneur ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում արվեստագետներին՝ սկիզբ դնելու իրենց ստեղծարար կարիերային, զարգացնելու իրենց անհատական բրենդինգը և առավելագույնի հասցնելու եկամուտը։

24 ընտրված արվեստագետները հոկտեմբեր ամսվանից մասնակցում են շաբաթական աշխատարաններին, կատարում են նպատակային առաջադրանքներ և ստանում են խորհրդատվություն բիզնես և ձեռներեցության ոլորտի աշխարհի առաջատար մենթորների կողմից Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Մեքսիկայից և ԱՄՆ-ից։ Artbox Entrepreneur-ը ուղղորդում է արվեստագետներին զարգացնելու իրենց անձնական ապրանքանիշերը, մեծացնելու իրենց վաճառքները, խթանելու իրենց բիզնեսները և ավելին: Ծրագրի ավարտին մինչև 24 արվեստագետներ կստանան ընդհանուր մինչև 60,000 եվրոյի դրամաշնորհ՝ Artbox-ի ընթացքում մշակված իրենց ձեռներեցության ծրագրերն իրականանալի դարձնելու համար։

«Artbox Entrepreneur-ն իր ուրույն տեղն ունի Հայաստանի ստեղծարար ոլորտի զարգացման մեջ, որի առանցքային կետն է անհատ արվեստագետների համար անհատական բիզնես մոդելների մշակումը և ձեռներեցական հմտությունների զարգացումը: Մենք ուրախ ենք ողջունել 24 արվեստագետների նոր ալիքը, որոնք կսկսեն իրենց կարիերայի խթանումը և  իրենց դերը կունենան ստեղծագործական ոլորտի հզորացման գործում», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։

Artbox Entrepreneur-ին մասնակցող 24 անհատ ստեղծագործողներն են՝

  • Անահիտ Ղազախեցյան
    Բանաստեղծ և թարգմանիչ Անահիտ Ղազախեցյանը երկու գրքի հեղինակ է և բացահայտում է երևույթների անընդհատ փոփոխվող իմաստները և հիշողության փխրուն բնույթը պատմասացության միջոցով։
     
  • Անուշ Գուրգենյան
    Լինելով նկարազարդող և անիմատոր՝ Անուշ Գուրգենյանը միախառնում է տեսողական արվեստը պատմասացության հետ:
     
  • Արման Գասպարյան
    Լուսանկարիչ և բովանդակություն ստեղծող Արման Գասպարյանը, մասնագիտանալով վավերագրական և գեղարվեստական կինոյի ոճերի մեջ, զբաղվում է թե՛ թվային, թե՛ անալոգային լուսանկարչությամբ՝ միաժամանակ ուսումնասիրելով արհեստական ​​բանականությունը և մետավերսը։
     
  • Քրիստինե Աբրահամյան
    Դիզայներ, ճարտարապետ և ՍԻ ԷՅ դիզայն ստուդիայի հիմնադիր Քրիստինե Աբրահամյանը նախագծում է միջավայրեր, որոնք կազմավորվում են գծի, ծավալի և գույնի վիզուալ շարժման սկզբունքով՝ արտացոլելով պատմություններ, անդրադարձեր և զգացողություններ։
     
  • Դինա Ծատուրեան
    Դինա Ծատուրեանը զարդերի դիզայներ է և իր նրբագեղ նմուշների ու ստեղծագործությունների միջոցով միահյուսում է բազմամշակութային պատմություններ:
     
  • Էզեկիել Գիրագոսյան
    Էզեկիել Գիրագոսյանը կրկեսի արտիստ, ուսուցիչ և սոցիալական աշխատող է, որն ունի ավելի քան 10 տարվա փորձ գեղարվեստական ​​և սոցիալական նախագծերում ամբողջ աշխարհում՝ օգտագործելով իր հմտությունները կրթություն և ժամանց ապահովելու համար:
     
  • Գայանե Ղազարյան
    Գայանե Ղազարյանը նորաձևության դիզայներ և ստեղծագործ անձնավորություն է, ում անսահման ոգեշնչումն ու նկրտումները մղում են նրան իր աշխատանքում նոր ուղիներ բացահայտելու՝ առաջ մղելով նորաձևության և նորարարության սահմանները:
     
  • Գայանե Հակոբյան
    Գայանե Հակոբյանը նկարազարդող և գրաֆիկ դիզայներ է, ում ոգեշնչում է պատկերների կախարդական հմայքը:
     
  • Հասմիկ Բադոյան
    Հասմիկ Բադոյանը մուլտիմեդիա արվեստագետ է, որը կենտրոնացած է թվային անիմացիայի, գեներատիվ արվեստի և աուդիո-վիզուալ մեդիայի վրա՝ ստեղծելով խորը տեսողական և լսողական փորձառություններ:
     
  • Լիլիթ Մարդանյան
    Լիլիթ Մարդանյանը կոմիքսների և գրաֆիկ նկարիչ է, որը սիրում է փորձարկել վիզուալ արվեստի տարբեր միջոցներ՝ ստեղծելով եզակի և գրավիչ պատմություններ:
     
  • Լիլիթ Նազարեթյան
    Արվեստագետ և պատմասաց Լիլիթ Նազարեթյանն օգտագործում է մուլտիմեդիան՝ ներգրավելու հանդիսատեսին և խթանելու սոցիալական փոփոխությունները ազդեցիկ պատմությունների միջոցով:
     
  • Լիզի Վարդանյան
    Լիզի Վարդանյանը բրիտանահայ ասեղնագործ վարպետ է, ում աշխատանքները խորապես ոգեշնչված են հայկական ավանդական ասեղնագործության տեխնիկաներով:
     
  • Մանե Թաթուլյան
    Մանե Թաթուլյանը ասպիրանտ է, պրոֆեսոր, գրող և դիզայներ, որը աշխատում է փիլիսոփայության և կիրառական արվեստի խաչմերուկում՝ միախառնելով իր փորձը բարդ գաղափարներ ուսումնասիրելու համար:
     
  • Մանե Ենգիբարյան
    Մանե Ենգիբարյանը գրաֆիկ դիզայներ է և սեղանի խաղերի ստեղծող, որն իր դիզայնը  հայկական մշակույթի հետ համատեղելու հանդեպ մեծ հետաքրքրություն ունի: Իր Jeng Games ընկերության միջոցով նպատակ ունի նորարարական, մշակութային խաղեր ներկայացնել ավելի լայն լսարանի համար:
     
  • Մարիամ Առուշանյան
    Մարիամ Առուշանյանը հնչյունային ռեժիսոր և ստեղծագործող է Լեռնային Ղարաբաղից, որն օգտագործում է ձայնը մարդկային պատմություններ փոխանցելու համար՝ իր աշխատանքի միջոցով կիսվելով իրական կյանքի փորձառություններով:
     
  • Մարինա Հակոբյան 
    Մարինա Հակոբյանը քանդակագործ է, որը փորձարկում է նոր տեխնիկաներ և ուսումնասիրում նորարար գաղափարներ՝ հավատալով գեղարվեստական նրբագեղությանը: Յուրաքանչյուր կտոր արտացոլում է նրա կիրքը ստեղծարարության և բացահայտումների նկատմամբ:
     
  • Մարիթա Պարտագճեան
    Մարիթա Պարտագճեանը վիզուալ արվեստագետ է և նաև կերպարվեստ է դասավանդում: Նա Բեյրութում համայնքային նախագծեր է ստեղծել տարբեր սպեկտրի խանգարումներով երեխաների համար: Կանադա տեղափոխվելուց և ցուցահանդեսների մասնակցելուց հետո նա այժմ հաստատվել է Հայաստանում։
     
  • Մերի Դանիելյան
    Մերի Դանիելյանը կինոռեժիսոր և լուսանկարիչ է, որը սիրում է ֆիքսել դեպքեր, ստեղծել պատմություններ, վիզուալիզացնել նոր աշխարհներ՝ միաժամանակ աուդիո-վիզուալ մեդիայի միջոցով էմոցիաներ փոխանցելով:
     
  • Մէրի Գալստեան
     Մէրի Գալստեանը երգչուհի և երգահան է, որը կենտրոնացած է զգացմունքային և հոգևոր հնչեղություն հաղորդելու վրա իր ձայնի, էներգիայի և կյանքի փորձի միջոցով՝ ոգեշնչելու և խորապես կապվելու իր հանդիսատեսի հետ:
     
  • Նարե Արիս
    Նարե Արիսը կինոպրոդյուսեր, ռեժիսոր և գրող է, որը ստեղծում է հետաքրքիր պատմություններ՝ գրավելով տարբեր մշակույթների հանդիսատեսին:
     
  • Նարեկ Ջհանգիրյան 
    Նարեկ Ջհանգիրյանը նորաձևության դիզայներ և ոճաբան է։ Նա հանդիսանում է «Ջհանգիրյան» հագուստի բրենդի հիմնադիրը և ստեղծել է 200-ից ավել հագուստ՝ սոցիալական տարբեր խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
     
  • Ռոզմարի Շվարց
    Ռոզմարի Շվարցը ամերիկահայ նորաձևության դիզայներ է, որն առաջնորդվում է արևելյան և արևմտյան ազդեցությունների միաձուլմամբ իր նախագծերում։
     
  • Տրդատ Շիրոյան
    Տրդատ Շիրոյանը վեց տարվա փորձ ունեցող լուսանկարիչ է, որի նպատակն է ներկայանալ իր ինքնատիպ ձեռագրով հայկական, հետագայում նաև միջազգային շուկաներում:
     
  • Ելենա Ներսեսյան
    Ելենա Ներսեսյանը ստեղծում է կոմիքսներ, նկարազարդումներ և անիմացիաներ։ Նա ներկայացնում ու  տարածում է հայկական մշակույթն իր գեղարվեստական ստեղծագործություններում՝ ոգեշնչվելով հայոց պատմությունից, դիցաբանությունից և հեքիաթներից։
     

Այլ պամություններ ու հոդվածներ

article Նորություններ

Artbox-ը ողջունում է 24 ստեղծարար ձեռներեցների
 

#Artbox Updates

ԵՒ հայտարարում ստեծարար ինկուբատորի դրամաշնորհի 10 հաղթողներին

Կարդալ ավելին
article Նորություններ

24 Ստեղծարար ձեռներեցներ արժանացել են կարիերայի խթանման գրանտերի

#Artbox Updates

Ստեղծագործողները հաջողությամբ ավարտում են Artbox Entrepreneur ծրագիրը

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը