Նորություններ

Creative Armenia-ի Artbox Entrepreneur ծրագիրն այժմ ընդունում է հայտեր 

#Artbox Updates
Artbox Entrepreneur ծրագրի երրորդ թողարկումն այժմ ընդունում է հայտեր անհատ ստեղծագործողներից, որոնք ցանկանում են խթանել իրենց ստեղծագործական կարիերայի զարգացումը և ստանալ 2,500 եվրոյի չափով դրամաշնորհ իրենց ձեռներեցական ծրագրերի իրականացման համար։

Հրապարակված է սեպտեմբեր 2, 2024

Creative Armenia-ն ուրախ է հայտարարել իր հեղինակային Artbox Entrepreneur ծրագրի երրորդ թողարկման և հայտերի ընդունման պաշտոնական մեկնարկի մասին, որը նախատեսված է աջակցելու անհատ արվեստագետներին դառնալ ստեղծարար ձեռներեցներ։ 2024 թվականի ուշ աշնանը 6-շաբաթյա օնլայն աքսելերացիոն ծրագիրը հնարավորություն կտա արվեստի տարբեր բնագավառներից մինչև 24 ընտրված անհատ ստեղծագործողների կատարելագործելու իրենց ստեղծագործական կարիերան, զարգացնելու իրենց անհատական բրենդինգը և ապահովելու ավելի մեծ եկամուտ։ Մասնակիցները կհամագործակցեն բիզնես ոլորտում աշխարհի առաջատար մենթորների և մշակութային առաջնորդների հետ՝ զարգացնելու անհատական կարիերայի խթանման նախագիծը իրենց ստեղծարար բիզնեսների համար, և կստանան 2,500 եվրոյի չափով դրամաշնորհ՝ իրենց նպատակների իրականացման համար:


Artbox Entrepreneur ծրագրին ծանոթանալու և դիմելու համար կարող եք անցնել այս հղմամբ՝ artbox.am/hy/entrepreneur։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի հոկտեմբերի 1-ն է։

«Artbox Entrepreneur ծրագիրն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը և համարվում է ստեղծագործողների կարիերայի արդյունավետ սկիզբ՝ որպես ստեղծարար ձեռներեցներ։ Մենք անհամբեր սպասում ենք աջակցելու տաղանդավոր ստեղծագործողների նոր հոսքին աշնանը», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։

Ծրագիրը բաց է այն անհատ ստեղծագործողներ համար, որոնք ծավալում են իրենց ստեղծագործական և մասնագիտական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում և ցանկանում են իրենց տաղանդը կատարելագործել, վերածել վաճառելի արտադրանքի և շուկա հանել: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու տարբեր ոլորտների անհատ արվեստագետների՝ հաշվի առնելով իրենց փորձառությունը ստեղծարար արդյունաբերության մեջ, տպավորիչ պորտֆոլիոն և իրենց համապատասխան արվեստի բնագավառում ստեղծագործական գործունեության պատմությունը։
 

Այլ պամություններ ու հոդվածներ

article Նորություններ

24 Ստեղծարար ձեռներեցներ արժանացել են կարիերայի խթանման գրանտերի

#Artbox Updates

Ստեղծագործողները հաջողությամբ ավարտում են Artbox Entrepreneur ծրագիրը

Կարդալ ավելին
article Պատմություններ

Պատրաստված է Հայաստանում. նվերի տարբերակներ՝ ստեղծված Artbox-ի շրջանավարտների կողմից 

#Artbox Listicles

Կավե իրեր, արհեստակերտ աղանդեր, շարֆեր և այլ յուրօրինակ առաջարկներ Arbox-ի շրջանավարտների կողմից, որոնք Ձեզ կօգնեն տոնական նվերների ընտրության հարցում

Կարդալ ավելին
article Նորություններ


Artbox Incubator ծրագիրը 100,000 եվրոյի չափով դրամաշնորհ է հատկացրել 10 ստեղծարար նախագծերի
 

#Artbox Updates

20 նախագծեր հաջողությամբ ավարտեցին Artbox-ի 8-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը, և 10 նախագծերից յուրաքանչյուրը ստացավ 10,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ իրենց ստեղծարար գաղափարները բիզնեսների վերածելու նպատակով։

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը